Իմ կայքը
  • Համացանցում հայտնվել է Lexus-ի կողմից 11 մարդու վրաերթի տեսագրությունը
  • «Ես բաժանված չեմ» Տաթևիկ Ադումյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերին (ֆոտո)

    Տաթեւիկ Ադումյանի նոր լուսանկարն Instagram-ում քննարկումների առիթ է դարձել։ Դերասանուհու հետեւորդները քննարկել են ոչ միայն նրա արտաքին տեսքը, այլեւ անձնական կյանքի մանրամասները։

    likakrasa անունով օգտատերը գրել է, թե Տաթեւիկը բաժանվել է ամուսնուց

    «Նա 100 տարի է՝ ամուսնալուծված է։ Նրա նախկին ամուսինը շատ լուրջ եւ լավ երիտասարդ է, նա թարգմանիչ է»,- գրել է օգտատերը։ Սրան հետեւել է դերասանուհու կոշտ պատասխանը.

     

     

     

  • 20-ամյա աղջիկը հոր «Lexus»-ով վրաերթի է ենթարկել 11 մարդու. կա 6 զոհ

    Ուկրաինական Խարկով քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ: Ինչպես հաղորդել է տեղի ոստիկանության ֆեյսբուքյան էջը, մահացել է 6 մարդ, ևս 5-ը տեղափոխվել են հիվանդանոց տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

    Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 20:45-ին: Հաղորդվում է, որ «Lexus»-ը վարող կինը ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, ովքեր սպասում էին լուսացույցի կանաչ գույնին: Իսկ 20-ամյա մեղավորը հոր ավտոմեքենան էր վարում:

    ՃՏՊ-ի մեղավորը բերման է ենթարկվել: Դեպքի վայրում աշխատում է քննիչների օպերատիվ խումբը:

  • Հuտակ գիտեմ մինչև խnր ծերnւթյnւն միաuին ենք լինելու Անի Երանյան (ֆnտn)

    «Կան մարդիկ, որոնց մասին ես չեմ խոսում բարձրաձայն: Ընդամենը մի բան կասեմ, Ելենա Արշակյան, դու էն եզակի մարդկանց թվին ես պատկանում, որ հստակ գիտեմ՝ մինչև խոր ծերություն միասին ենք լինելու: Դու ավելին ես, քան ընկերը: Շնորհավոր տարեդարձդ, իմ Արշակյան»: Իր Instagram-ում Անի Երանյանը  լուսանկար է հրապարակել հայտնի ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

Добавлено - 12.08.2017 / Автор - haka21 / Комментарии (0)

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում,
Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված և կ ... Կարդալ շարունակությունը »

Добавлено - 12.08.2017 / Автор - haka21 / Комментарии (0)

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում խոշոր հրդեհ է առաջացել Խոսրովի անտառներում: Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձարարականով հրդեհի վայր են մեկնում մեծ թվով հրշեջ-փրկարարներ, իսկ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Խոսրովի անտառ են ժամանում Ոստիկանության զորքերի մեծ թվով ծառայողներ: Հրշեջ-փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է ՀՀ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Մանրամասները՝ քիչ ուշ

Մանրամասները սկզբնաղբյուրում՝

shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/08/12/1074600/

Добавлено - 09.08.2017 / Автор - haka21 / Комментарии (0)

Մոսկվայի հյուսիսում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրային ժամանցային կենտրոնում: Առևտրի կենտրոնից տարհանվել է 500 մարդ: Հրդեհի վայր է ժամանել 25 մարտական հաշվարկ: Այրվել 200 քառակուսի մետր տարածք։Հրդեհի ընթածքում այրվել է մոտակայքում կայանված 2 մեքենա։Հրդեհի հետևանքով զոհեր չկան։ Հրդեհը մեկուսացվել է։

Добавлено - 08.08.2017 / Автор - haka21 / Комментарии (0)

Կանանց համար փարթամ և գեղեցիկ մազերը գրավչության կարևոր չափանիշներից են, սակայն կզակի վրայի մազերը այդ ամենի հետ կապ չունեն:

Այս խնդրի հետ կանացից շատերն են բախվում կյանքի ընթացքում: Կզակի վրա մազերը հենց այնպես չեն աճում և նման երևույթը մեծապես կապված է առողջական վիճակի հետ:

Ահա այն 6 նախազգուշացնող պատճառները, թե ինչու են ձեր կզակի վրա մազեր աճում.

Գենետիկա

Բժիշկ Հեդլի Քինգը նշում է, որ նման երևույթի արտահայտումը գեների ու հորմոնների համադրության ժառանգականության արդյունք կարող է լինել:

Հորմոնալ խախտումներ

Երբ ձեր օրգանիզմը տարօրինակ դրսևորումներ է ունենում, ապա առաջին հերթին պետք է մտածել հորմոնների վիճակի մասին:

Անդրոգեն արական հորմոնի ավելցուկի հետևանքով դեմքի վրա մազեր են աճում: Կնոջ օրգանիզմը պարունակում է արական և իգական հորմոններ, սակայն հորմոնների հաշվեկշռի ... Կարդալ շարունակությունը »

Добавлено - 08.08.2017 / Автор - haka21 / Комментарии (0)

Սոֆյա Պողոսյանին ու Աշոտ Տեր-Մաթևոսյանին բռնեցրել են ինքնամոռաց համբուրվելիս:Այլևս հարաբերությունները ժխտելն անիմաստ է
Անցած անգամ դերասանների մտերմիկ լուսանկարներն էին հայտնվել համացանցում, որտեղ Աշոտ Տեր-Մաթևոսյանը գրկել էր Սոֆյա Պողոսյանի մեջքից, այս անգամ էլ զույգի կրքոտ համբույրն է հայտնվել պապարացիների օբյեկտիվում: Այսքանից հետո զույգը, կարծում ենք, պետք է այլևս չհերքի իրենց սիրային հարաբերությունները:

Добавлено - 08.08.2017 / Автор - haka21 / Комментарии (0)

Շրջելով գինու շիշը՝ անհնար է չնկատել հատակին արտասովոր փոս: Հետաքրքիր է, ո՞վ է նրան տվել նման ձև:

Շշագործները գինեգործների հետ միասին պահպանում են այդ մասնագիտական գաղտնիքը, սակայն մենք գտել ենք մի քանի հիմնավոր պատճառներ:

Հարմարավետություն փոխադրելու ժամանակ
Երբ Ֆրանսիան համարվում էր գինու մայրաքաղաքը ողջ Եվրոպայում, գինեգործները պետք արտահանեին այն հարևան երկրներ: Այսպես տեղափոխելիս շշերը դասավորում էին իրար վրա, որտեղ վերևի շարքի գինիները դրվում էին ներքևի շարքի գինիների վրա շատ հարմարավետ:

Որպեսզի թաքցնեն նստվածքը
Գինու արտադրման տեխնոլոգիայի անկատարությունըիր ավանդն ունի ուղիղ և անուղղակի իմաստով:. Ոչ ոք չի ցանկանում անմաքուր գինի խմել: Այդ ժամանակ գինեգործները դիմեցին հնարքի. նստվածքը մնում է փոսիկի մեջ, և մարդիկ կարողանում են հանգիստ վայելել գինին:

Ապակեգործական անկատարություն
Այս տարբերակը, թերևս, ա ... Կարդալ շարունակությունը »

Добавлено - 04.08.2017 / Автор - haka21 / Комментарии (0)

Սեւանի «ՄիրաԺ» հանգստյան գոտում տեղի ունեցած աղմկալի միջադեպի գործով իրավապահները հարցաքննության էին հրավիրել մահացած Աշոտ Հովհաննիսյանի որդուն, որը եղել է միջադեպի մասնակիցներից մեկը: Հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 30-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Միրաժ» հանգստյան գոտում նավ վարող Աշոտ Հովհաննիսյանի եւ Արգավանդ գյուղի բնակիչ Դավիթ Առաքելյանի միջեւ, որից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացել էր: Այս մասին իմանալով՝ Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած, վիճաբանությանը մասնակցած անձանց հետեւից: Այնուհետեւ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, հասնելով այն ավտոմեքենային, որտեղ գտնվում էր 28-ամյա երիտասարդը, կրակել է վերջինիս գլխին, ով ստացած վնասվածքից մահացել է: 
Այս միջադեպի արդյունքում Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ... Կարդալ շարունակությունը »

Добавлено - 04.08.2017 / Автор - haka21 / Комментарии (0)

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 2-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ: Նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ: Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, տեղում աշխատում էին նաև ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել ք ... Կարդալ շարունակությունը »

Добавлено - 03.08.2017 / Автор - haka21 / Комментарии (0)

Դավթաշեն 2-րդ փողոցի տան բակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 20-ամյա Աշոտ Եփրեմյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Yerkir.am-ին «Արմենիա» բուժկենտրոնից հայտնեցին, որ այսօր կրկին վիրահատել են տղային` վերջույթներից մեկն անդամահատել են /երեկ էլ էին տղային վիրահատել/: Տեղեկացրեցին նաև, որ տղան շնչում է արհեստական շնչառական սարքի միջոցով, գիտակցություն չունի: Տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 

« 1 2 ... 7 8 9 10 11 12 »