Իմ կայքը
loading...
10:05
Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին Բախվել են 06-ն ու Ford Transit-ը 06-ը գլխիվայր շրջվել է Ford-նել կողշրջվել
Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին Բախվել են 06-ն ու Ford Transit-ը 06-ը գլխիվայր շրջվել է Ford-նել կողշրջվել

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 GC 405 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը մանկահասակ երեխաներ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: բախման հետևանքով 06-ը դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, իսկ Ford-ն էլ կողաշջրվել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր բնակվելիս են եղել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում և Ջրվեժ թաղամասում: Նրանք վերադառնալիս են եղել Սևանից ու նկատելով վթարը ճիշտ են կեղմնորշվել և օգնել են վիրավորներին, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը, նախ տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո տեղափոխել հիվանդանոց:

Մանրամասները սկզբնաղբյուրում՝

shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/07/23/1073208/

Просмотров: 873 | Добавил: haka21 | Рейтинг: 0.0/0
loading...