Իմ կայքը
loading...
18:52
Սյունիքի մարզի դատավորի եղբոր տղան, ով ոչ սթափ վիճակում Luxus-ով վրաերթի էր ենթարկել 9-ամյա աղջնակին, ով տեղում մահացել էր, կալանավորվեց
Սյունիքի մարզի դատավորի եղբոր տղան, ով ոչ սթափ վիճակում Luxus-ով վրաերթի էր ենթարկել 9-ամյա աղջնակին, ով տեղում մահացել էր, կալանավորվեց

Այսօր՝ հուլիսի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Կապան), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանի նկատմամբ: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շուրջ 4 ժամ տևած դռնփակ դատական նիստից հետո դատավոր Մուրադ Հովակիմյանն անցնում է խորհրդակցական սենյակ և 1 ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում է բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ն. Օհանյանը, ով կասկածվում է հուլիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում ոչ սթափ վիճակում իր վարած Luxus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, կալանավորվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Օհանյանը, ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլիոն Օհանյանի եղբոր տղան է, կտեղափոխվի Գորիսի բանտ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ն. Օհանյանը վրաերթից առաջ մասնակցելիս է եղել եղբոր հարսանեկան արարողությանը և վերադառնալիս է եղել տուն, իսկ արդեն մի քանի օր է վրաերթի հետևանքով մահացած 9-ամյա աղջնակի մայրը գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ նա հղի է և կա մտավախության, որ հնարավոր է հոգեկան ծանր ապրումները ազդեն պտղի վրա:

Մանրամասները սկզբնաղբյուրում՝

shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/07/25/1073291/

Просмотров: 995 | Добавил: haka21 | Рейтинг: 3.5/2
loading...