Իմ կայքը
loading...
22:25
Այս պահին լարված իրավիճակ Ծառուկյանի տան մոտ,վերջինս հուզված է:
Այս պահին լարված իրավիճակ Ծառուկյանի տան մոտ,վերջինս հուզված է:

Փաստ» օրաթերթը գրում է.
մայրաքաղաքի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ԲՀԿ 9–րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրվեց ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:
Օրակարգում միայն մեկ հարց կար՝ կուսակցության նախագահի ընտրությունը, իսկ համագումարը վարում էր «Ծառուկյան» նախընտրական դաշինքի շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը:
Ուշագրավ էր, որ համագումարին մասնակցում էին նաև Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը, Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Միաձայն ընտրվելով կուսակցության նախագահի և քաղաքական խորհրդի ղեկավարի պաշտոնում, Գագիկ Ծառուկյանն իր ելույթի ժամանակ իր կուսակիցներին հորդորեց հարգանքով վերաբերվել քաղաքական մյուս ուժերին:
«Պետք է հարգալից լինել: Չի կարելի ոչ մեկին վիրավորել, ոչ մի կուսակցության: Եթե մեկը ձեզ կամ ինձ վիրավորի… Ձեր պատիվն իմ պատիվն է, իմը` ձերը: Տեղն այնպես կդնենք, որ իմանա ինքը որտեղից է եկել և ինչ է արել»,– իր խոսքում ասաց Գ. Ծառուկյանը:
Անդրադառնալով 2015 թ.–ին տեղի ունեցած իրադարձություններին՝ նշեց, որ ինքը չէր կարող ժողովրդին տանել փորձությունների և արյունահեղության ճանապարհով, քանի որ դրա պատճառով կլարվեր նաև իրավիճակը սահմանին: Շարունակելով խոսքը, ԲՀԿ առաջնորդն այսօրվա խնդիրների մասին ասաց. «Չլուծվող խնդիր չկա: Ցանկացած պրոբլեմ իր լուծումն ունի: Միշտ ասում են՝ նավթ չունենք, գազ չունենք: Բայց մենք էլ մոլիբդեն ու պղինձ ունենք: Հարկավոր է բնական պաշարների հարկերն ու տուրքերն ավելացնել և բյուջեն 30%–ով կարող է ավելանալ»:
Շարունակելով ներկայացնել երկրում ստեղծված իրավիճակի մասին իր տեսակետը, նա նշեց, որ ժողովրդին բարեգործությամբ հնարավոր չէ պահել: Դրա փոխարեն պետք է լուծել երկրում կուտակված հարցերը, արդարության, վստահության վերականգնման և մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու դեպքում Հայաստանից արտագաղթած մեր շատ հայրենակիցներ նորից կվերադառնան հայրենիք:
Համագումարի ավարտից հետո Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով հարցին, թե ինքը ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարվելով, կհրաժարվի նաև կուսակցությանն անդամակցելուց, ասաց, որ եթե Ծառուկյանը չվերադառնար քաղաքականություն, ինքը դուրս կգար քաղաքականությունից:
«Հիմա այս պահին Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն, և ես նման քայլ չեմ պատրաստվում կատարել»,– ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ 2015 թ.–ի մարտին ԲՀԿ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, սակայն երկու տարի անց պարզ դարձավ, որ հասարակական–քաղաքական գործչի հեռանալուց հետո դաշտում առաջացած բացը ո՛չ հին և ո՛չ էլ նոր ստեղծված կուսակցություններն այդպես էլ չկարողացան որևէ կերպ լրացնել:
«Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: Սա իմ խաչն է, և ես պետք է այն տանեմ մինչև վերջ»,– 2017 iթ.–ին կրկին քաղաքականություն վերադառնալու մասին իր հայտարարության մեջ ասել էր Գագիկ Ծառուկյանը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Մանրամասները սկզբնաղբյուրում՝

http://news-arm.ru/?p=3596

Просмотров: 1957 | Добавил: haka21 | Рейтинг: 5.0/1
loading...