Իմ կայքը
loading...
09:49
Ինչ կարող է պատմել ձեր բնավորության մասին ձեր հասակը
Ինչ կարող է պատմել ձեր բնավորության մասին ձեր հասակը

Մինչև 140 սմ

 

Դուք առատաձեռն մարդ եք և մշտապես ձգտում եք էլ ավելի լավը լինել: Դուք շատ ամբիցիոզ եք: Մարդկանց համար դժվար է ձեզ հետ, սակայն իրականում առաջին հերթին հենց ձեզ համար է ինքներդ ձեզ հետ դժվար: Դուք շատ ժամանակ եք տրամադրում աշխատանքին: Բացարձակապես էգոիստ չեք: Եթե սիրում եք, ապա անձնվիրաբար: Անգամ դավաճանությունից հետո դուք չեք դադարում սիրել: Հաճախ մարդիկ ի վիճակի չեն լինում գնահատելու այն ամենն, ինչ դուք նրանց համար անում եք:

140-150 սմ

Դուք սիրում եք երազել, և դա լավ է, քանի որ ձեր երազանքները բարեհաջող կերպով կյանքի են կոչվում: Դուք սիրում եք միայնակ ժամանակ անցկացնել՝ մտորելով ձեր հայացքների և պլանների շուրջ: Դուք փակ մարդ եք, մարդաշատ վայրերը ձեզ համար չեն: Դուք լավ եք լեզու գտնում ձեզ նման մարդկանց հետ: Ոչնչին մակերեսորեն չեք վերաբերվում, ամեն բան անում եք խորքայնորեն:

150-160 սմ

 

Դուք նման չեք ուրիշներին: Ունեք լավ զարգացած ինտուիցիա: Շատերը ձեզ չեն հասկանում, ինչը ձեզ ցավ է պատճառում: Դուք ունեք անձնական տարածության կարիք և տանել չեք կարողանում, երբ մարդիկ խախտում են սահմաննները: Դուք ստեղծագործ անձնավորություն եք: Շատ էմոցիոնալ եք, լավ եք գլուխ հանում մարդկանցից:

160-170 սմ

Դուք մարդկանց մոտ վստահություն եք առաջացնում, մարդիկ հիանում են ձեր սրամտությամբ, անկեղծությամբ և ուղղախոսությամբ և ձգվում են դեպի ձեզ: Դուք շփվող եք և միշտ պատմելու բան ունեք: Դուք այնպիսի մարդ եք, ով իր շուրջ է համախմբում մարդկանց: Դուք շատ պատասխանատու մարդ եք և մտածում եք այլոց զգացմունքների մասին: Դուք պայքարում եք ճշմարտության համար: Դուք առաջնորդ եք, ով պատրաստ է իր վրա վերցնել ողջ պատասխանատվությունը:

170-180 սմ

 

Դուք անկախ անհատականություն եք, ով ինքնավստահ է և սիրում է դոմինանտել: Ձեր կյանքի կարգախոսն է՝ «ավելի լավ է ինքս անեմ»: Դուք սովոր եք հույսը միայն ձեզ վրա դնել: Գիտեք՝ ինչ եք ուզում կյանքից և ողջ ուժերը մոբիլիզացնում եք դրան հասնելու համար: Չեք վախենում դժվարություններից: Մտերիմներից անկեղծություն եք ակնկալում: Չեք վախենում լսել ճշմարտությունը՝ գերադասելով դառը ճշմարտությունը քաղցր ստից:

180-190 սմ

Դուք զգացմունքային և բարի մարդ եք: Հեշտ եք լեզու գտնում մարդկանց հետ: Ձեր հիմնական նպատակներից մեկն է ձեր մտերիմներին երջանկացնելը: Դուք լուսավոր և բարի աուրա ունեք: Մարդիկ ձեր ներկայությամբ իրենց հանգիստ և ապահով են զգում: Ունեք սիրո մեծ կարիք, սակայն, ցավոք, հաճախ տառապում եք անպատասխան սիրուց:

190 սմ և ավել

Ձեզ վրա կարելի է հույս դնել: Ունակ եք ուշադիր լսելու առանց քննադատելու: Ձեզ հնարավոր չէ հունից հանել, դուք միշտ պահպանում եք հանգստությունը և սթրեսակայուն եք: Հազվադեպ եք անհանգստանում մանր հարցերի շուրջ: Նախընտրում եք լուծել խնդիրները, այլ ոչ խուսափել դրանցից: Շատ հեշտությամբ եք գտնում աշխատանքի և հանգստի միջև բալանսը:

Просмотров: 595 | Добавил: haka21 | Рейтинг: 5.0/1
loading...