Իմ կայքը
loading...
18:20
Խոշոր ավտովթար,ՀՀ ԱԺ պատգամավորի որդին վթարի է ենթարկվել,հանել են մեքենայի համարանիշները
Խոշոր ավտովթար,ՀՀ ԱԺ պատգամավորի որդին վթարի է ենթարկվել,հանել են մեքենայի համարանիշները

խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X6 մակնիշի և Opel մակնիշի 34 VZ 107 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Մառլեն Գրիգորյանի գլխավորությմաբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև բախումը՝ BMW X6-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, այնուհետև՝ բախվել Opel-ին, հետո կոտրել հաստաբուն ծառը, իսկ հետո՝ հարվածել շինության պատին՝ փլուզելով այն:

Մինչ ճանապարհային ոստիկանության ժամանումը՝ անհայտ անձինք X 6-ի վրայից հանել էին համարանիշները:

 

Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ X 6-ը վարել է երիտասարդ տղա, իսկ մի մասն էլ նշում էին, որ այն վարել է Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրանտ Գրիգորյանի որդին, ով վթարից հետո հեռացել էր դեպքի վայրից:

 

Просмотров: 2890 | Добавил: haka21 | Рейтинг: 0.0/0
loading...