Իմ կայքը
loading...
13:35
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լանջիկ Երևան ճանապարհին վարորդը մահացել է, կան վիրավորներ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Լանջիկ Երևան ճանապարհին վարորդը մահացել է, կան վիրավորներ

Հուլիսի 30-ին, ժամը 05:48-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 84-րդ կմ-ին բախվել են «Chevrolet Aveo» մակնիշի 37 ML 777 (վարորդ Գ. Մ. ) և «Mercedes Benz C» մակնիշի 34 TD 443 պետհամարանիշերով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1987 թ. ծնված Լ. Դ.-ն և 1959 թ. ծնված Ս. Դ.-ն հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ. հոսպիտալացման ճանապարհին վարորդը մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 մանկահասակ երեխա, և Mercedes-ը շահագործվում էր որպես տաքսի: Իսկ Chevrolet-ի վարորդ Գ. Մալխասյանը մասնագիտությամբ փաստաբան է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/717512/ 
 

Просмотров: 245 | Добавил: haka21 | Рейтинг: 5.0/1
loading...