Իմ կայքը
loading...
09:22
Դավիթաշենի այն տանը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական պայթյունը, հայտնաբերվել է 4 հրանոթային արկ. ժամանել են մեծ թվով իրավապահներ
Դավիթաշենի այն տանը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական պայթյունը, հայտնաբերվել է 4 հրանոթային արկ. ժամանել են մեծ թվով իրավապահներ

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 2-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ: Նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ: Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, տեղում աշխատում էին նաև ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և պայթյունի հարևանությամբ բնակվող բնակիչները: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի գլխավորությամբ: Ա. Վարդանյանի գլխավորությամբ քննիչները պայթյունի վայրում տեղազննություն էին կատաել: Վ. Աթոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ժամանել էին նաև ԱԻՆ-ի սակրավորները: Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր և դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը: Վիրավորներին արյուն հասցնելու նպատակով ՀՀ ՃՈ պետի տեղակալ Ն. Սարգսյանը ծառայողական ավտոմեքենայով վիրավորների հարազատներին տեղափոխել էր Արյան փոխներարկման ինստիուտ, որպեսզի այնտեղից արյուն տեղափոխվեր Արմենիա բժշկական կենտրոն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժ Տեսանյութ Twitter Вконтакте Одноклассники Google+ Ամենադիտվածներ 61536 դ. 10:14 - Շամիրամ գյուղի սգո սրահում կրակոցներ արձակած ու փախուստի դիմած Թելման Քալաշյանի տանը հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակ և «ԻԺ» տիպի հրացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 49527 դ. 15:42 - Արտակարգ դեպք Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը. գործադիր տնօրենը պնդում է, որ ինքը 14 հազար դոլար է շահել, իսկ խաղատան աշխատակիցն իրեն ու եղբորը ծեծելով դուրս է արել այնտեղից 35283 դ. 20:58 - Արտակարգ դեպք Կարբի գյուղում. մինչ դատավորը ընտանիքի անդամներով նշում էր իր ծննդյան օրը՝ իրեն պատկանող տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել. դատավորը կրել է խոշոր չափի նյութական վնաս. 29871 դ. 23:38 - Դավիթաշենի այն տանը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական պայթյունը, հայտնաբերվել է 4 հրանոթային արկ. ժամանել են մեծ թվով իրավապահներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 19935 դ. 13:05 - Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի ժամանակ զոհվել են ընտանիքի 6 անդամներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 10851 դ. 14:50 - 27-ամյա վարորդը Շիրակի մարզում Nissan March-ով մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 10503 դ. 11:28 - Ավտովթար Երևանում. բախվել են 29-ամյա վարորդի BMW-ն ու 61-ամյա վարորդի մարդատար Газель-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 9303 դ. 21:41 - Դեբեդ գետը 2 մետր կբարձրանա. ՀՀ ԱԻ նախարարությունը զգուշացնում է 8742 դ. 19:21 - Արտակարգ դեպք Վանաձորում. հաստաբուն ծառի ճյուղը պոկվել և ընկել է ճանապարհով ընթացող Оpel-ի վրա. ԱՊՊԱ-ն ձեռքերը լվացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 6450 դ. 10:27 - ՀՀ ԱԻՆ և ՄԱԿ-ի համատեղ ուժերով 1-ին անգամ իրականացվեց միգրացիոն հոսքերի կառավարման վարժանք՝ հայ-վրացական սահմանին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Gagik Shamshyan Գ.ՇԱՄՇՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱՇԽԱՐՀ ՄԱՄՈՒԼ ՍՊՈՐՏ ԱՎԵԼԻՆ iphone, ipad տարբերակշարժական տարբերակandroid տարբերակ - Google Play Գովազդ կայքում | Հետադարձ կապ Ընդհանուր հարցեր՝ shamshyan.com@gmail.com Գովազդի համար` gevorget@gmail.com © 2012-2016 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերը և լուսանկարները, մասնակի կամ ամբողջական օգտագործելիս, պարտադիր է SHAMSHYAN.com-ի գրավոր համաձայնությունը և SHAMSHYAN.com-ին հղումը (hyperlink): Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումը, առանց SHAMSHYAN.com-ի գրավոր համաձայնության, արգելվում է: Կայքում հրապարակված նյութերը պարտադիր չէ, որ արտահայտեն SHAMSHYAN.com-ի խմբագրության տեսակետը: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Մանրամասները սկզբնաղբյուրում՝

 shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/08/03/1074010/

Просмотров: 139 | Добавил: haka21 | Рейтинг: 0.0/0
loading...