Իմ կայքը
loading...
14:24
Ինչ են պատմել սպանվածների հարազատները Սևանում տեղի ունեցած սպանության հետքերն այլ հանգամանքներ են բացահայտում

Սեւանի «ՄիրաԺ» հանգստյան գոտում տեղի ունեցած աղմկալի միջադեպի գործով իրավապահները հարցաքննության էին հրավիրել մահացած Աշոտ Հովհաննիսյանի որդուն, որը եղել է միջադեպի մասնակիցներից մեկը: Հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 30-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել «Միրաժ» հանգստյան գոտում նավ վարող Աշոտ Հովհաննիսյանի եւ Արգավանդ գյուղի բնակիչ Դավիթ Առաքելյանի միջեւ, որից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացել էր: Այս մասին իմանալով՝ Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած, վիճաբանությանը մասնակցած անձանց հետեւից: Այնուհետեւ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, հասնելով այն ավտոմեքենային, որտեղ գտնվում էր 28-ամյա երիտասարդը, կրակել է վերջինիս գլխին, ով ստացած վնասվածքից մահացել է: 
Այս միջադեպի արդյունքում Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն, նա կալանավորվել է: Նախ տեղեկացնենք. իրավապահները պարզել են, որ զենքը, որով Էդգար Հովհաննիսյանը կրակել է Դավիթ Առաքելյանին, իր օրինական որսորդական զենքն է եղել: Մինչ իրավապահները փորձում են հասկանալ կատարվածի պատճառահետեւանքային կապը, դատաբժշկական փորձագետը տվել էր նախնական եզրակացություն, ըստ որի՝ Աշոտ Հովհաննիսյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նրա մարմնի վրա առողջության համար նույնիսկ թեթեւ վնաս պարունակող վնասվածքներ չեն հայտնաբերվել: Բայց մահացած Աշոտ Հովհաննիսյանի հարազատները սպասում են դատաբժշկական փորձաքննության հիմնական եզրակացությանը: Եւ միայն դրանից հետո հնարավոր կլինի հաստատ իմանալ՝ ծեծելո՞վ են սպանել նավավարին, թե՞ ծեծի ժամանակ ինֆարկտ է ստացել ու մահացել: Իսկ հիմա անդրադառնանք այս պատմության ամենակարեւոր հարցին. մահացած Դավիթ Առաքելյանի հորեղբոր որդին՝ Սպարտակ Առաքելյանը, հայտնել էր, որ Աշոտ Հովհաննիսյանին չեն ծեծել. «Մենք էդ մարդուն ընդհանրապես չենք կպել»: Մինչդեռ Աշոտ Հովհաննիսյանի հարազատները միանգամայն այլ ցուցմունքներ են տալիս: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մահացած Աշոտ Հովհաննիսյանի հարազատները, որդին եւ դեպքի ականատեսները իրավապահներին պատմել են, թե ինչպես են Աշոտ Հովհաննիսյանին գցել գետնին, ծեծել, ինչն էլ նրա մահվան պատճառն է դարձել: Այսօր փաստն այն է, որ այս դեպքի առիթով հարուցված քրեական գործով կալանավորվածը միայն Էդգար Հովհաննիսյանն է, որը հոր կորստի ցավից մարդասպան դարձավ: 

Просмотров: 409 | Добавил: haka21 | Рейтинг: 0.0/0
loading...