Իմ կայքը
loading...
14:56
Ողբերգական դեպք Արարատի մարզում 27-ամյա երիտասարդ տղան հոսանքահարվել ու մահացել է

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանաապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Դալար գյուղի Շառլ Ազնավուրի փողոցի 127 տան բնակիչ, 27-ամյա Բաբկեն Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ իր տան առջև ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Մանրամասները սկզբնաղբյուրում՝

shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/08/11/1074557/

Просмотров: 685 | Добавил: haka21 | Рейтинг: 0.0/0
loading...