Իմ կայքը
loading...
18:57
Աբասին զորամասում 7 8 հոգով ծեծել են, գլխին կապտուկներ կան ինչ են պատմում Հացիկում

Երեկ`օգոստոսի 15-ին, տեղեկացրել էր այն մասին, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղում կախված են գտել նույն գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 19-ամյա Աբաս Սլոյանին: Վերջինս զինծառայող էր, պարտադիր զինվորական ծառայությունն անցնում էր Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Հարազատների խոսքով` նա դեռ մեկ ամիս էլ չկար, որ մեկնել էր ծառայության, մի քանի օր առաջ նրա երդման արարողություն է եղել, բոլոր հարազատները, ընկերները գնացել են: Պատմում էին, որ նա մեծ սիրով էր մեկնել ծառայության, նույնիսկ Արցախ մեկնելու ցանկություն է ունեցել:

Հացիկում նրա ինքնասպանության հետ կապված հետեւյալ վարկածն է շրջանառվում, որ նա զորամասում զրույցի ընթացքում ասել է, որ ազգությամբ եզդի է, ծառայակիցներն էլ, ովքեր Արցախից են տեղափոխվել Արմավիրի զորամաս, նշել են, թե իրենք էլ ազգությամբ եզդի ընկեր ունեն: Զրույցի ընթացքում պարզվել է, որ նշյալ ընկերն Աբասի քրոջ նախկին ամուսինն է եղել: Ըստ Հացիկի բնակիչների` փեսայի ընկերները վիրավորել են Աբասի քրոջը, Աբասն էլ նախկին փեսային է վիրավորել, ինչը չի  ներվել փեսայի ընկերների կողմից: Աբասի համագյուղացիների խոսքով` 7-8 հոգով Աբասին ծեծել են, նա էլ զորամասից փախել, եկել է գյուղ եւ ասել, որ հրաժարվում է զորամաս գնալուց, իսկ երկու օր անց քույրը նրան կախված է գտել հորեղբոր հացատանը: Այս վարկածը armtimes.com-ին պատմեց Գյումրի-Հացիկ ավտոբուսի ուղեւորներից մեկը, թեեւ Հացիկում եղան բնակիչներ, ովքեր կրկին նշեցին, որ լսել են այս պատմությունը:

Просмотров: 383 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...