Իմ կայքը
loading...
09:40
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե պատին և տեղում մահացել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վահան Վանեսյանը Mercedes Benz E 320 մակնիշի 17 FV 007 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Կապան ավտոճանապարհի 303-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վթարի հետևանքով տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանոլ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և դասակի հրամանատար Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Վոլոդյա Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Մանրամասները սկզբնաղբյուրում՝

shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/08/19/1075118/

Просмотров: 877 | Добавил: Ak | Рейтинг: 5.0/1
loading...