Իմ կայքը
loading...
13:25
Պարզվել է դաժան ու ողբերգական ավտովթարից մահացածների և վիրավորների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ պարզել են երեկ՝ օգոստոսի 19-ին, Լոռու մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝

 

Opel-ը վարել է Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչ, 35-ամյա Էդգար Վարդումյանը, իսկ Volkswagen Golf-ը վարել է Հագվի գյուղի բնակիչ, 30-ամյա Մհեր Վարոսյանը: Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 58-ամյա Գագիկ Վարդումյանը, և 9-ամյա Սիրանուշ Վարդումյանը տեղում մահացել են: Opel-ի վարորդ Է. Վարդումյանը, նրա ուղևորներ, Վանաձոր քաղաքի Տարոն 4ա թաղամասի բնակիչներ, 30-ամյա Հերմինե Գասպարյանը, 3-ամյա Էրիկ Վարդումյանը մարմնական վնասվածքներով , որոնց մի մասը ծայրահեղ ծանր վիճակում՝ տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, իսկ 54-ամյա Սիրանուշ Սիրադեղյանը՝ Ստեփանավանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը
 



հայտնում է նաև, որ Volkswagen-ի վարորդ Մ. Վարոսյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Մարիամ Սանյանը և 3-ամյա Արարատ Վարոսյանը նույնպես տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Վարդումյանը աշխատում է Ոստիկանության Լոռու մարզային վարչության ուղեկցող դասակի 3-րդ ջոկում: Մահացած Ս. Վարդումյանը սովորում էր Վանաձորի թիվ 28 դպրոցի 3-րդ դասարանում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, գոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել էին Opel մակնիշի 35 GZ 597 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 CR 138 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ 6 հոգի՝ Ալավերդու բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն



ժամանել էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը և նույն գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վահան Էվինյանը։ Տեղում էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 040 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանապետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական
 



վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արարատ Ուլուխանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 
Просмотров: 101 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...