Իմ կայքը
loading...
08:58
Այս պահին ավտոբուսով ՌԴ մեկնած 60-ից ավելի ուղևորներ արտակարգ իրավիճակի մեջ են հայտնվել, կան երեխաներ և

Կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծվել հայ ուղևորների հետ Ռուսաստանի Դաշնություն ուղևորվելիս, ովքեր արդեն երկար ժամանակ է,
գտնվում են Վլադիկավկազում և չեն կարողանում ճանապարհը շարունակել, քանի որ ավտոբուսն իրավապահ մարմինները «կնքել» են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կիրակի՝ օգոստոսի 20-ին, Երևանից դեպի ՌԴ դուրս եկած ավտոբուսի մեջ կա մոտ
60 ուղևոր, որոնց մեջ, հասկանալի է՝ երեխաներ, միջին և բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝
վերջիններս մինչև այդտեղ հասնելը ևս բազմաթիվ խնդիրներ են ունեցել սահմանային անցակետերում, որը կապված է եղել ոգելից խմիչք

 

տեղափոխելու հետ: Ուղևորափոխադրումներ իրականացնող «ԱՎԱԶԱՌ» տրանսպորտային ընկերությունը չի պատասխանում
հեռախոսազանգերին: SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու նաև հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի
վերաբերյալ։  


Նյութի աղբյուրը - shamshyan.com

Просмотров: 680 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...