Իմ կայքը
loading...
10:24
Ինչպես է անցել Դիանա Գրիգnրյանի դuտեր տարեդարձի խնջnւյքը

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի դուստրը` Ալլան, որը մի շարք հեռուստասերիալներում ներկայացել է որպես դերասանուհի, երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Նա տոնել է 12–ամյակը, ինչի կապակցությամբ խնջույք է կազմակերպել Երևանի բացօթյա այգիներից մեկում։ Դիանան առաջինը Tert.am Lifeին է տրամադրել դստեր տարեդարձի լուսանկարները ու պատմել մանրամասները։

Այս անգամ Ալլան հյուրընկալել է իր ընկերներին և տարեդարձը հիմնականում նշել է տարիքակիցների հետ։ «Իր տարեդարձին հիմնականում իմ անձնակազմն էլ է ներկա լինում, սակայն այս անգամ ներկա էին այն մարդիկ, որոնց երեխաների հետ Ալչկաս  մտերիմ է։ Օրինակ` Գաբին` Լուիզա Ղամբարյանի դուստրը, Ալչկայիս մտերիմ ընկերուհին է»,– ասաց նա:

Ի դեպ, Ալլան հենց Գաբիի տարեդարձից հետո է որոշել բացօթյա խնջույք կազմակերպել։ «Իրենք արդեն բավականին մեծ են ու ունեն իրենց ուրախությունը, որն ուրիշ պրիզմայով են տեսնում։ Ես իրեն առաջարկեցի ծնունդը նշել այնպես, ինչպես ինքն է կամենում»,– ասաց նա։

 

Մայր ու աղջիկ երեկույթին ներկայացել են միանման հագուստով։ Դիանայի խոսքով` դիզայներ Արփինե Կոշտոյանի առաջարկով են կրել միևնույն դիզայնով զգեստներ նրա հավաքածուից։

Դիանայի ընտանիքում ավանդույթ է միմյանց շնորհավորել կեսգիշերին։ Այնպես որ, Ալլայի տարեդարձն էլ առաջինը նշել են տանը։ Դիանան և մայրը մատուցել են իրենց նվերը` ոսկյա շղթա` Սուրբ գրքով։ «Սուրբ գրքի մեջ «Հայր մեր»–ն է` իբրև իրեն պահապան և ուղեկից, որպեսզի այսուհետև միշտ կրի»,– ասաց Դիանան։

Ալլայի հայրը նրա նվերը մայրիկի մոտ էր թողել, երբ երեխաներին Երևան էր ուղեկցել ԱՄՆ–ից։  «Հայրիկն իր նվերը թաքուն հանձնել էր ինձ, որն էլ կեսգիշերին մատուցեցի իրեն։ Իբրև դեռահասի` գեղեցիկ ականջօղեր և վզնոց էր նվիրել, ինչպես նաև  Snapchat–ի ակնոց (տեսախցիկ–ակնոց, որը նկարում է)։ Շատ  հետաքրքիր բան է։ Ես էլ դրեցի, ասում եմ` Ալլա, սա տուր ինձ»,– ժպիտով ասաց Դիանան ու հավելեց, որ դուստրը նաև IPhone-ի հեռակառավարվող ականջակալներ էր ուզել, որը հայրն ուղարկել էր ԱՄՆ–ից և ուրախացրել դստերը։

Դիանան նշեց, որ շատ երջանիկ է, որ Ալլայի պես դուստր ունի։ «Ինքը շատ հասուն է, իմ ընկերուհին է։ Հաճախ է խորհուրդներ տալիս ինձ, որոնք լսում եմ, որովհետև շատ հասուն է դատում։ Ես հպարտ ու երջանիկ եմ, որ ունեմ աղջիկ։ Իհարկե, տղան էլ իր տեղն ունի, բայց մաղթում եմ, որ յուրաքանչյուր կին դուստր ունենա։ Մեզանից յուրաքանչյուրի երազանքն է ունենալ լավ զավակ. տղա, թե աղջիկ, կարևոր չէ, բայց երբ ունենում ես լավ աղջիկ, մեծագույն երջանկություն է։ Աղջկա հոգատարությունը բոլորովին այլ է, իհարկե, կան նաև բացառություններ, սակայն խոսքս այդ մասին չէ»,– նշեց նա։

 
Просмотров: 1424 | Добавил: Ak | Рейтинг: 5.0/1
loading...