Իմ կայքը
loading...
10:59
Պարզվել է Երևանում ջրատարի միջից դուրս բերված մահացած աղջկա ինքնությունը նա 19 տարեկան էր, նոր էր ամուսնացել

Ոստիկանության Սևանի և Երևան քաղաքի Մալաթիայի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը։ Այդ մասին գրում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նա Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գրանցված, սակայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում բնակվող, 19-ամյա Նաիրա Մ.-ն էր։ Վերջինս օգոստոսի 29-ից որպես անհայտ կորած փնտրվում էր Ոստիկանության Սևանի բաժնի կողմից։

Կայքի տեղեկություններով Նաիրա Մ.-ն վերջերս էր ամուսնացել և իր ամուսնու հետ ծանոթացել էր համացանցի միջոցով։ Իսկ օգոստոսի 29-ին, կեսօրին, ժամը 12։00-ի սահմաններում, դուրս էր եկել Դդմաշեն գյուղից և այլևս չէր վերադարձել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Просмотров: 937 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...