Իմ կայքը
loading...
11:29
Երևանի մետրոպոլիտենում գնացքը վրաերթի է ենթարկել տղամարդու. նա մահացել է

Սեպտեմբերի 6-ի գիշերը‚ մետրոյի գնացքը Երևանում վրաերթի է ենթարկել տղամարդու:

Vesti.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Քննչական կոմիտե ահազանգ է ստացվել:

«Նախնական տվյալների համաձայն՝ ժամը 00.15-ին, մետրոպոլիտենի տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթապկել 1979-ին ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է»,-հայտնեցին ՀՔԿ-ից:

Լրատվական բաժնի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված տղամարդը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Կատարվում է քննություն:

Просмотров: 69 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...