Իմ կայքը
loading...
10:55
Աղջիկը համացանցում ծաղրեց իր ընկերոջ նվիրած նշանադրության մատանին․ միայն տեսեք, թե ինչ պատասխան ստացավ

Այդ հրապարակումը վրդովել է օգտատերերից շատերին, որոնք պատասխան մեկնաբանություններ են արել:

Քննադատությունների հիմնական բովանդակությունն այն էր, որ ադամանդի չափը չի կարող ազդել երջանկության և սիրո վրա: Շատերը իրենց փորձն են մեջբերել՝ հրապարակելով իրենց զարդերի լուսանկարները: Օգտատերերից մեկը գրել է. «Եթե մատանու չափը այդքան կարևոր է ձեզ համար, բարի եղեք ձեր ընկերոջը ասել՝ ոչ»:

 

Ոմանք վրդովմունք են հայտնել, որ աղջիկը հրապարակայնորեն ծաղրում է սիրով նվիրած մատանու չափը: Մի աղջիկ գրել է. «Երբ իմ ամուսինը ինձ առաջարկություն արեց, ես մատանի չստացա. մենք փող չունեինք, նա կարողացավ իմ երազանքի մատանին գնել միայն երկու տարի անց»:

Մեկ ուրիշ օգտատեր այսպես է արձագանքել. «Եթե նա իմ հարսնացուն լիներ, ես հետ կվերցնեի մատանին և կհեռանայի նրանից: Ավելի լավ է ազատվել նրանից, ինչպես հին աղբից»:

Լուսանկարի հեղինակը հրապարկումից որոշ ժամանակ անց հայտարարեց, որ պարզապես կատակել է և ցանկություն չի ունեցել նվաստացնելու նրանց, ում մատանին առանց ադամանդի է:

Երբեմն դժվար է ճանաչել նրան, ում հետ երկար ժամանակ մտերիմ ես, գուցե նույնիսկ սիրում ես: Ներկայացնում ենք մի փոքրիկ պատմություն այն մասին, թե ինչպես կարող է անսպասելիորեն բացահայտվել սիրած մարդու իրական դեմքը:

Daymijna մականունով աղջիկը վերջերս Twitter-ում հրապարակել է փոքրիկ, բայց շատ գեղեցիկ նշանադրության մատանու լուսանկար և գրել. «Պատկերացրեք, որ վերջապես ձեր ընկերը ձեզ առաջարկություն է արել և ահա թե ինչ մատանի է նա ձեզ նվիրել»: Աղջիկը ավելացրել է նաև մի քանի լացող սմայլիկներ:

Просмотров: 283 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...