Իմ կայքը
loading...
07:18
Տեսանյութ, որը անհավանական արագությամբ տարածվեց ողջ համացանցով մեկ պարզապես սարսափելի է

Կերակրի սոդայի օգտագործման մի քանի միջոց, որոնք կօգնեն խուսափել թանկարժեք քիմմաքրումներից:
Ներքնակ
Ներքնակը մաքրելու այս միջոցն այն կազատի քրտնքից, մաշկի մահացած բջիջներից, փոշուց և հոտից:
Նախ փոշեկուլով մաքրեք ամբողջ ներքնակը: Հետո մաղով հավասարաչափ 1 փաթեթ կերակրի սոդա տարածեք (ցանկության դեպքում կարելի է 10-15 կաթիլ եթերայուղ ավելացնել) դրա ամբողջ մակերեսով: Ներքնակն այդպես թողեք մի քանի ժամ, ավելի լավ է՝ մեկ օր: Հետո փոշեկուլով մանրամասնորեն հավաքեք ամբողջ սոդան:

Գորգ և փափուկ կահույք
Խառնեք 1-ական ճ. գ. կերակրի սոդա և լվացքի փոշի (ըստ ցանկության): Վրան 1 բաժակ տաք եռացած ջուր լցրեք և ավելացրեք 4-5 ճ. գ. 9%-անոց սեղանի քացախ:
Լավ խառնեք, լուծույթը լցրեք ցողացիրի մեջ:
Փոշեկուլով մաքրեք գորգը կամ փափուկ կահույքը: Ստացված լուծույթը ցանեք 5-10 վայրկյանով, հետո այն մաքրեք սպունգով (եթե պետք լինի՝ խնդրահարույց մասերը լավ սրբեք): Սա կրկնեք մինչև անհրաժեշտ արդյունքի հասնելը, միաժամանակ հետևեք, որ գործվածքը հեղուկը շատ չներծծի:

Կարևոր է
Սոդայով և քացախով լուծույթը կարելի է օգտագործել ցանկացած գործվածքի համար՝ բացի բնականներից:
Սոդայի առավելությունները
Ցածր գին
Բացարձակ թունավոր չէ
Ներծծում է կեղտը և խոնավությունըՓոխարինում է շատ մաքրող միջոցների
Ազատում է տհաճ հոտերից
Կարող է շատ միկրոօրգանիզմներ վերացնել

Просмотров: 58 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...