Իմ կայքը
loading...
07:22
Քացախnվ փաթաթանի 4 տարբերակ նիhարելnւ համար ցնցող արդյnւնք մի քանի օրում

Քացախով փաթաթանի 4 տարբերակ նիհարելու համար:
Առաջին տարբերակ
Քացախի վրա (խնձորի, խաղողի կամ ցանկացած այլ՝ բնական) լցրեք ջուր 1:1 հարաբերակցությամբ: Բամբակյա սավանը թրջեք ստացված լուծույթի մեջ և փաթաթեք մեր շուրջը: Վրայից կարելի է սննդային թաղանթ դնել և տաք հագուստ հագնել: Պառկեք 40 րոպե: Ոտքերը բարձր դրեք: Լոգանք ընդունեք տաք ջրով՝ առանց օճառի, գելի և այլն: Եթե ուզում եք «ցանցից» կամ վարիկոզից ազատվել, լոգանքից հետո երակային քսուք քսեք, եթե միայն ցելյուլիտի դեմ եք պայքարում՝ խոնավեցնող:

Երկրորդ տարբերակ
Խառնեք 3 ճ. գ. կարմիր կավ, 1 թ. գ. դարչին, 2 գ. խաղողի քացախ: Անպայման ռետինե ձեռնոցներ հագեք, այլապես հետո ստիպված կլինեք երկար ժամանակ լվալ եղունգները: Ստացված խառնուրդը քսեք մարմնին, 30 րոպեով փաթաթվեք սննդային թաղանթով և տաք ծածկոցով: Լվացեք տաք ջրով և ճիլոպով:

Երրորդ տարբերակ
Խառնեք ցորենի ալյուր, մեղր և խնձորի քացախ ցանկալի չափաբաժիններով՝ մինչև թթվասերի պես բաղադրություն ստացվի: Խառնուրդը քսեք ձեր վրա, փաթաթվեք թաղանթով և թողեք 1-1.5 ժամ:

Չորրորդ տարբերակ
Խառնեք հավասար քանակությամբ խնձորի քացախ, մեղր, ալյուր ավելացրեք, խմորի պես զանգված կստացվի: Քսեք խնդրահարույց մասերին, փաթաթվեք թաղանթով, թողեք 2-3 ժամ:
Միջոցների լրիվ կուրսը 10 սեանս է:

Просмотров: 288 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...