Իմ կայքը
loading...
15:10
Ժամեր առաջ Կիևյան կամրջի վրա, իսկական քաոս, լարված իրավիճակ, մեծ թվով քաղաքացիներ, ոստիկաններ, տեսեք ինչ էր անում 29-ամյա աղջիկը, որին,,,

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ծառայություն կատարելիս՝ Կիևյան կամրջի վրա նկատել են, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ճաղավանդակների վրայով և անցել վտանգավոր եզրագիծը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենալով նրան՝ տևական ժամանակ խնդրել և բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի, իսկ նա անընդհատ կրկնել է, որ ունի առողջական և ֆինանսական խնդիրներ, ինչի համար չի ուզում ապրել: Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է համոզել աղջկան և օգնել են վտանգավոր եզրագծից անցնել ապահով հատված, որից հետո նրան տեղափոխել են Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Տաթևիկ Հ.-ն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/09/13/1077264/

Просмотров: 2264 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...