Իմ կայքը
loading...
15:18
Կրակոցներ Երևանում. կա զոհ և վիրավորներ. դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, Երևանի ոստիկանապետն ու 6 րդ գլխավոր վարչությ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատից արձակված կրակված պարկուճներ և 1 հատ ինքնաձիգ։ Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Լոռու մարզի բնակիչ է և չի բացառվում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն լինի և այն շարունակությունն է ամիսներ առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանությունների։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Գագիկ Մոսինյանն էր, իսկ վիրավորը՝ Վահագն Աբգարյանը։

Մանրամասները սկզբնաղբյուրում՝

© shamshyan.comhttp://shamshyan.com/hy/article/2017/09/14/1077329/

 

Просмотров: 108 | Добавил: Ak | Рейтинг: 0.0/0
loading...