Իմ կայքը
loading...
02:38
​Հայ միլիարդատիրոջ որդու և հմայիչ հարսի հեքիաթային հարսանիքը Անգլիական Daily Mail-ի անդրադարձը

Մոսկվայում «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի և նրա հարսնացուի՝ Լիլիթի շքեղ հարսանիքը շարունակում է մնալ ամենաքննարկվող իրադարձություններից մեկը: Սեպտեմբերի 16-ին կայացած նրանց պսակադրությանը անդրադարձել է անգամ անգլիական հեղինակավոր 

 

Daily Mail պարբերականը: Կայքը նկարագրել է հարսանեկան արարողության բոլոր մանրամասները՝ կից ներկայացնելով ծավալուն ֆոտոշարք:

«Հարյուրավոր ծաղիկներով պատրաստված հովանովից մինչև թարմ ծաղիկներով պատված չորսհարկանի տորթ. հայ միլիարդատերը միջոցների չի խնայել որդուն հմայիչ հարսանցուի հետ ամուսնական կապով միացնելու համար»,-գրում է կայքը՝ տեղեկացնելով, որ պսակադրությունը կատարվել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում, այուհետև խնջույքն ընթացել է մայրաքաղաքի ամենահեղինակավոր հաստատություններից մեկում՝ «Սաֆիսա» ռեստորանում: Հարսանիքի հրավիրյալների թիվը մոտ 200 է եղել: Հոյակապ սրտաձև ծաղկային կամարը զարդարում էր եկեղեցու կենտրոնը, իսկ ռեստորանում հյուրերը քայլում էին հարյուրավոր բոսորագույն ծաղիկներով ծածկված առաստաղի տակով և լուսանկարվում «Կ» և «Լ» տառերով զարդարված շքեղ պատի մոտ: Կայքը նշում է հարսնացուն՝ Լիլիթը, սոցիալական ցանցերում աստղ է, որի ինստագրամյան էջի հետևորդների թիվն անցնում է 11 հազարը:


Կայքը թվարկում է հարսանիքին հրավիրված նշանակալի դեմքերին, որոնց թվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նեղ շրջապատից, օրինակ, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու կինը՝ Տատյանա Նավկան: Հյուրերի բարձր տրամադրությունն ապահովել են իտալացի երգիչ Էրոս Ռամազոտտին, ռուս երգիչներ Ալլա Պուգաչովան, Վերա Բրեժնևան և այլք:

 

Просмотров: 5258 | Добавил: Ak | Рейтинг: 2.0/1
loading...