Իմ կայքը
loading...
15:54
Աղջիկներ, 4 նշան, nր դուք hանդիպnւմ եք շատ վտանգավnր տղայի hետ. nրքան hնարավոր է, արագ և հեռnւ փախեք նրանից

Առողջ և հարատև հարաբերությունների հիմքում ընկած է փոխադարձ հարգանքը: Երբ մարդիկ սիրահարվում են, հաճախ շատ բաներ չեն նկատում, հատկապես՝ աղջիկները: Սակայն չի կարելի մնալ թունավոր և հարգալից վերաբերմունքից զուրկ հարաբերություններում:
Ձեզ ենք ներկայացնում 4 նշան, որ դուք հանդիպում եք շատ վտանգավոր տղայի հետ:

 

#1 Բռնություն և բռնկուն բնավորություն
Վտանգի ահազանգ է թե՛ ֆիզիկական բռնությունը, թե՛ բռնկուն բնավորությունը: Եթե նա զայրույթի պահերին սկսում է ավիրել շուրջբոլորը, հարվածել պատերին կամ սեղանին, ապա վստահ եղեք, որ մի օր նա ձեզ կհարվածի, իսկ մեկ անգամից հետո դա կդառնա սովորական երևույթ: Մի հանդուրժեք սա:

#2 Դավաճանություններ
Դժվար թե գտնվի մեկը, ով համաձայն լինի, որ իրեն դավաճանեն: Սա նվաստացուցիչ է: Նա, ով դավաճանել է մեկ անգամ, կանի դա և հետագայում, համոզված եղեք:
#3 Արատներ և կախվածություններ
Սա պարզապես ահավոր է: Լինել մեկի հետ, ով ունի վատ սովորություններ և կախվածություններ, չափազանց վտանգավոր է: Շատ են օրինակները, երբ սեփական կախվածությունները բավարարելու համար մարդիկ վաճառում են ամեն բան, անգամ տունը՝ իրենց ընտանիքին անօթևան թողնելով: Փախեք նրանից անհապաղ:

#4 Խանդ և սեփականատիրական վերաբերմունք
Դուք իր չեք, ուստի և ոչ ոքի չեք պատկանում: Եթե նա ձեզ վերաբերվում է ինչպես իր սեփականության և ցուցաբերում է անհիմն և անիմաստ խանդ, ապա հեռացեք նրանից, նա ձեզ չի հարգում:

Просмотров: 292 | Добавил: haka21 | Рейтинг: 0.0/0
loading...