Ուսուցիչը խնդրեց աշակերտներին՝ հաջորդ անգամ իրենց հետ լոլիկներ բերեն դպրոց. Ուսուցչի իմաստուն խրատը նրանք երբեք չեն մոռանա

47
loading...

Մի անգամ ուսուցիչը խնդրեց իր աշակերտներին  դպրոց բերել պոլիէթիլենային տոպրակներով լոլիկ: Յուրաքանչյուր լոլիկի պետք է կոչեին այն մարդու անվամբ, ում նրանք ատում էին:  Այդ պատճառով լոլիկները պետք է լինեին այնքան, որքան մարդու նրանք տանել չէին կարողանում:

Հաջորդ օրը երեխաները բերեցին լոլիկները դպրոց: Որոշ աշակերտներ երկու լոլիկ էին բերել, մի քանիսը երեք, չորս, հինգ…Նրանց մեջ կային այնպիսիք, որ անգամ   20 լոլիկ էին բերել. կախված նրանից, թե քանի հոգու էին ատում:

Ուսուցիչն ասաց, որ հիմա երկու շաբաթ շարունակ նրանք պետք է կրեն իրենց հետ լոլիկները ամեն տեղ գնալիս: Մի քանի օրից երեխաները սկսեցին  բողոքել ծանրությունից և վատ հոտից: Հատկապես դժգոհում էին այն աշակերտները, ում լոլիկները շատ էին և հոտն ավելի անտանելի էր:

Մի շաբաթից ուսուցիչը հարցրեց, թե ինչպես են զգացել իրենց աշակերտները այդ շաբաթ:

Երեխաները բողոքեցին ծանրությունից և տհաճ հոտից:

Ուսուցիչն ասաց. «Լոլիկների հետ կապված իրավիճակը շատ նման է այն իրավիճակին, երբ դուք կրում եք ատելութունը ձեր սրտում: Ատելությունը վարակում է ձեր սիրտը, դարձնում այն անառողջ, երբ դուք կրում եք այն մշտապես՝ ուր  որ գնում եք: Եթե ​​չեք կարողացել  հանդուրժել փչացած լոլիկի հոտը ընդամենը մեկ շաբաթ, պատկերացրեք ատելության ազդեցությունը, երբ ամեն օր ձեր սրտում պահպանում եք այն »:

Սիրտը  գեղեցիկ այգի է, որը պարբերաբար մաքրության կարիք ունի՝ անցանկալի մոլախոտերից: Ներե՛ք նրանց, ովքեր վիրավորել են ձեզ և բարկացրել: Պահպանեք ձեր սրտում միայն լավ հիշողություններ:

Դարձեք ավելի լավը՝ առանց սրտում ատելություն կրելու:

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here