«Ժամանակ». Կարեն Կարապետյանը լքում է ՀՀԿ-ն

104
loading...

««Ժամանակ»-ի տեղեկություներով՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ից եւ նոր կուսակցություն հիմնադրել:

Կարապետյանը նախկինում էլ է բազմիցս հրապարակային դժգոհություն հայտնել վարվող ներքին քաղաքականությունից, իսկ համաժողովրդական շարժման հաղթանակը ապահարզանի հարմար առիթ է:

Հիշեցնենք, որ դեռեւս 2005թ. Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ ներկայիս էլի մի քանի կարկառուն ՀՀԿ-ականներ ձեռնամուխ եղան նոր կուսակցության հիմնմանը՝ «Միավորում հանուն Հայաստանի» անվամբ, եւ նույնիսկ կուսակցության կենտրոնական գրասենյակ էին վարձել Խանջյան փողոցի վրա: Բայց այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կանխեց այս կուսակցության ստեղծումը՝ համոզելով հիմնադիրներին իր հետ միասին անդամակցել ՀՀԿ-ին»:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here