ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՄԱՐԴՈՒ ԵՔ ՏԵՍԵԼ

93
loading...

Երազներ բոլորս ենք տեսնում. ոմանք մոռանում են, ոմանց մոտ էլ դրանք լավ տպավորվում են։ Շատերն են հավատում երազների նշանակությանը եւ անգամ իրական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները կապում տեսած երազների հետ։

Հատկապես տպավորիչ է, երբ երազում մահացած մարդու ենք տեսնում։

Եթե երազում տեսել եք մահացած մարդու, ապա պատրաստ եղեք ձեր կյանքում փոփոխությունների։ Նման երազը կարող է նաեւ կանխազգուշացում լինել, որը կարելի է մեկնաբանել՝ելնելով իրական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից։ Այդ պատճառով էլ, որպեսզի հասկանաք, թե ինչու եք երազում մահացած մարդու տեսել, անհրաժեշտ է վերհիշել երազի բովանդակությունը, բոլոր դետալներն ու ուղեկցվող զգացումները։ Միայն մանրակրկիտ վերլուծությունից հետո կարելի է դիմել երազահանի օգնությանը։

Ըստ Լոֆֆի երազահանի, երազում մահացած մարդը կապված է իրական կյանքում գործնական հարցերի հետ։ Երազում մահացած մարդուն տեսնելը կամ հետեւելը բերում է իրական կյանքում կոնֆլիկտային իրավիճակների եւ շրջապատի կողմից նրա կատարած քայլերի դատապարտման։

Համաձայն Միլլերի երազահանի, եթե երազում տեսած մահացած մարդը բարձր տրամադրություն ունի, ապա երազ տեսնող մարդը սխալ է կազմակերպում իր կյանքը, ինչը շուտով արտացոլվելու է նրա ինքնազգացողության եւ աշխատանքի արդյունքների վրա։ Պետք է վերանայել սեփական առաջնահերթությունները, քանի որե մեծ մասամբ դրանք են խանգարում առաջ ընթանալ եւ հասնել բարձունքների։

Համաձայն անգլիական երազահանի, երազում մահացած մարդուն կենդանի տեսնելը բարիք է բերում, եթե մահացածը երազում բարձր տրամադրություն ուներ։ Մահացած հարազատներին կամ ընկերներին երազում տխուր տեսնելը զգուշացնում է խնդիրների մասին, որոնց շուտով ստիպված կլինեք բախվել։

5317

Երազը մեկնաբանելիս կարեւոր են երազ տեսնողի զգացողությունները, այդ պատճառով էլ պետք է վերհիշել, թե ինչ էմոցիաներ էիք ապրում երազում։

Երազում հանգիստ կամ բարձր տրամադրությունը խոսում է այն մասին, որ նրա բոլոր խուճապները իրական կյանքում անցնելու են, բոլոր կոնֆլիկտային իրավիճակները լուծվելու են։

Եթե երազում խուճապի մեջ էիք, վախեցած կամ նյարդային, ապա ձեզ նույնպիսի զգացողություններ են սպասվում իրական կյանքում։

Համաձայն ժողովրդական ավանդույթների, եթե երազում միշտ մահացած մարդու եք տեսնում, անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մահացած մարդու հոգու հանգստության համար մոմ վառել։ Եթե մահացածը հարազատներից է, ապա անհրաժեշտ է քաղցրավենիք գնել եւ այն բաժանել հարեւաններին ու կոլեգաներին։

Եթե շատ հաճախ են մահացած մարդիկ երազում հայտնվում, անհրաժեշտ է ուշադիր հետեւել սեփական առողջությանն ու ինքնազգացողությանը։ Նման երազները նշան են, որ իրական կյանքում պետք է խնայել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական ուժերը։

Մեծ նշանակություն է տրվում նրան, թե ինչ էիք խոսում մահացած մարդու հետ երազում, քանի որ հաճախ մահացածները տալիս են խորհուրդներ, որոնք կարելի է կիրառել իրական կյանքում։

Հաճախ մահացած մարդիկ փորձում են նախազգուշացնել սպասվող վտանգների եւ անհաջողությունների մասին։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here