«Կարող է Սահմանադրություն գրողը չի հասկացել, թե ինչ է գրել». Ծառուկյանն իրեն համեմատեց Թրամփի հետ

97
loading...

«Ծառուկյան» դաշինքն այսօր միասնական, ամբողջ կազմով ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնում կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում, հատուկ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ես ասել եմ, համապատասխան, մեր ժողովրդին հարգում ենք, հարգում ենք իրենց որոշումը եւ միաձայն բոլորս էլ տալու ենք ժողովրդի առաջադրած թեկնածուին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատվեն, արտահերթ ընտրությունների դեպքում էլի դո՞ւք եք գլխավորելու ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը, Ծառուկյանը պատասխանեց. «Դուք հարցը տեղին չեք տալիս, որովհետեւ Ծառուկյանը երբեք քաղաքակությունը չի ծառայեցրել, չի համարել քաղաքականությունն իր համար բիզնես եւ քաղաքականությամբ չի զբաղվել, որ կարողանա իր բենզնեսն ավելի զարգանա: Ծառուկյանը միշտ էլ իր նպատակը, ցանկությունը, որ կարողանա օգտակար լինել, աջակցելու, պայման ստեղծելու, որ կարողանանք մեր նպատակներին հասնենք»:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի ասածը տեղին է եւ վերաբերում է այն քաղաքական գործիչներին, որոնք քաղաքականությունը համարում են իրենց համար բիզնես, եւ քաղաքականությունը ծառայեցնում են իրենց բիզնեսի զարգացմանը, բարգավաճմանը:

Նա որպես օրինակ բերեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որը մեծահարուստ գործարար է. «Թրամփը եղել է շինարար, միլիարդատեր, որը այսօր  երկրի նախագահն է եւ ավելի արդյունավետ է Օբամայի համեմատ»:

Իսկ պնդմանը, թե Հայաստանի Սահմանադրությամբ պետք է տարանջատվի բիզնեսն ու քաղաքականությունը, Ծառուկյանն արձագանքեց. «Կարող է Սահմանադրություն գրողը չի հասկացել, թե ինչ է գրել»:

Հարցին՝ արդյոք նպատակ ունի մաս կազմել կառավարությանը, Ծառուկյանը պատասխանել է. «Ծառուկյանը նման նպատակ չունի։ Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից, փոքր ու միջին բիզնեսով, գործարաներով առաջարկել են, որ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը։ Բայց ես ասել եմ, որ հարգում եմ ժողովրդի որոշումը։ Եթե առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց, կարող էր դնել, բայց ասել եմ, որ չեմ ցանկանում, չեմ էլ ուզում մտնել այդ ծանրության տակ։ Ամենակարեւորը հաղթանակ պահելն է»։

Նա նշել է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ կգլխավորի իր դաշինքի նախընտրական ցուցակը։

Հարցին՝ արդյոք Փաշինյանի հետ բանակցություններում նախապայմաններ եղել են, թե ոչ, Ծառուկյանն ասել է. «Մենք հանդիպել ենք մի քանի անգամ։ Առանց նախապայմանի տվել ենք մեր ձայները։ Նիկոլ Փաշինյանի հետ նախապայմաններով չենք խոսել։ Եթե այդպիսի առաջարկ լինի, հանրությունը տեղյակ կլինի։ Պարոն Փաշինյանն էլ այն մարդն է, որի հետ չես կարող նախապայմաններով խոսել»։

«Մենք ցանկացած պահով Նիկոլ Փաշինյանի կողքին ենք լինելու, աջակցելու ենք»,- ասել է Ծառուկյանը։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ հատուկ նիստում տեղի է ունենալու վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Առաջին փուլում՝ մայիսի 1-ին չհաջողվեց վարչապետ ընտրել, որովհետեւ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Այս անգամ ՀՀԿ-ն հայտարարել է, որ կաջակցի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը եւ Հայաստանը կունենա վարչապետ:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here