Ժողովրդական հեղափոխության շնորհիվ Հայաստանը գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը

45
loading...

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կարծում է, որ այս օրերին Հայաստանը մեծ ձեռքբերումներ է ունեցել: Նա իր ելույթում հայտարարեց, թե այսօր հաստատվել է, որ միակ սուբյեկտը, որին իշխանությունը հաշվետու է, հայ ժողովուրդն է:

«Այս ժողովրդական հեղափոխությունն ի գիտություն ՀՀ ներկա և ապագա իշխանությունների հայտարարում է, որ երբ կառավարությունը ոտնահարում է մարդու իրավունքները, ստացվում է այնպես, որ դիմադրության իրավունքը սկսում է գերակայել բոլոր իրավունքների հանդեպ: Քաղաքացիները ոչ միայն կարող են, այլև պարտավոր են չհնազանդվել ու չհանդուրժել իրենց իրավունքների խախտումները»,- ասաց նա:

Լենա Լազարյանը գտնում է, որ ժողովրդական հեղափոխության շնորհիվ Հայաստանը գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյան էլ արձագանքեց՝ խոստովանելով, որ, այո, աշխարհը զարմացավ, սակայն զարմացավ նաև ՀՀ իշխանության կեցվածքից:
«Զարմացավ իշխանության, իրավապահ մարմինների կեցվածքով, որը չմիջամտեց խաղաղ ցույցերին»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here