Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

69
loading...

Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է երկրի նախագահի և նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձևավորեք կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի և այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հատուկ նիստում 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել էր վարչապետ: Նրա օգտին քվեարկել են ԱԺ «Ելք», ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաև ՀՀԿ 13 պատգամավորներ: Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here