Ֆելիքս Ցոլակյան․ Իմ նպատակը իրավիճակի կայունացումն էր

83
loading...

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը կարողացավ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ավելորդ ոչինչ տեղի չունեցավ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, որը մայիսի 1-ին եւ մայիսի 8-ին կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

«Ես ընդունում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարող է, այդ մարդը ունի էդ հատկությունները եւ կարողացել է դա անել: Ինչո՞ւ չենք ընդունում դա, որ նա արել է: Շատ կարճ ժամանակում կերեւա այն, ինչ որ խոսում են կամ մտավախություն ասածը՝ կա՞ այդ մտավախությունը: Արդարացվա՞ծ էր, թե՞ արդարացված չէր: Սա մի օրվա խնդիր չէր, երկու օրվա խնդիր չէր․․․ Հետո շատ կարեւոր էր հաղթանակի հասնելու համար երիտասարդության մասնակցությունը: Երիտասարդությունը արեց մի բան, որը մեծերը չէին կարողանում անել»,- ասել է Ցոլակյանը:

Նա չի բացառել, որ կարոց է դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից։ Ցոլակյանը նաւե նշել է, թե իրեն չի առաջարկվել ԱԱԾ պետի պաշտոնը։

«Փաստորեն Նիկոլ Փաշինյանը կարողացավ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ավելորդ ոչինչ տեղի չունեցավ: Իշխանություններն էլ, իրենց հերթին, կարողացան պահել մյուս կողմը: Երկու կողմից, փաստորեն, կարողացանք երկրում ստեղծել վիճակ, որ այն չկատարվեց, ինչը կարող էր ուրախացնել մեր թշնամիներին: Քվեարկել եմ, որպեսզի օր առաջ կանխենք: Իմ նպատակը իրավիճակի կայունացումն էր, ուրիշ նպատակ չկար: Ես որեւէ մեկի նկատմամբ վատ իմաստով որեւէ քայլ չեմ ուզեցել անել: Ես արել եմ այն, ինչ որ թելադրել է իմ խիղճը»,- ասել է Փաշինյանը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here