«Ժողովուրդ». Կարող է` գնան, նորից գան. Գալուստ Սահակյանը` ՀՀԿ առնետավազքի մասին

77
loading...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է’ համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից ՀՀԿ-ից լուրջ արտահոսք է սկսվել. այս օրերին շատ-շատերը հրաժարվում են ՀՀԿ անդամությունից’ պատռելով իրենց կուսակցական տոմսերը: Ավելին’ առաջիկայում չի բացառվում, որ ՀՀԿ-ն հայտնվի ֆինանսական խնդիրների առաջ:

Ի վերջո, մինչեւ հիմա ՀՀԿ-ն ֆինանսավորում էին պաշտոնյաներն ու հայտնի գործարարները, բայց նրանք հազիվ թե ֆինանսավորեն ՀՀԿ-ին, երբ տեսնեն, որ այն այլեւս իշխանություն չէ: Դե յուրե իշխանությունից զրկվելուց հետո էլ ավելի մեծ թափով ՀՀԿ-ն կլքեն պետական աշխատողները, որոնց ժամանակին ստիպողաբար էին կուսակցականացրել, եւ որոնք դեռ երկմտում են՝ անե՞ն վճռական քայլը, թե՞ ոչ:

Միայն թե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք հանգիստ են տանում կատարվածը. «Չեմ կարծում, որ մի քանի հազար անձ կուսակցության շարքերը կլքի: …Կարող է’ գնան, կարող է’ նաեւ գնան, ինչ-որ ժամանակ գա, նորից գան: Բայց կուսակցությունն ունի իր հզոր անդամները, որոնք մշտապես գործելու են եւ մնալու են կուսակցության մեջ»,- ասել է Գ. Սահակյանը:

Ավելի մանրամասն’ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here