Լուսնաքար. բուժիչ և մոգական հատկությունները

59
loading...

Յուրաքանչյուր արժեքավոր հանքաքար ունի իր յուրահատուկ հատկությունները, բայց լուսնաքարը տիրապետում է առանձնահատուկ սիրային էներգետիկայի և ուժեղ բուժիչ գործողության:

Լուսնաքարը շատ փխրուն հանքաքար է, որին առանձնահատուկ է երկնագույն փայլուն գունախաղը: Նա ունի անհավանական գեղեցկություն և շատ բարձր է գնահատվում: Այդպիսի քարը կդառնա հոյակապ զարդ և ուժեղ թալիսման: Այն կրողը կշրջապատի իրեն բարերար աուրայով և կստանա դրական էներգիա:

Չնայած անվանմանը, այս հանքաքարը ոչ մի կապ չունի Լուսնի մակերևույթի հետ, բայց համարվում է լուսնային հզոր իմպուլսների պահեստարան: Հիմնական տեղը, որտեղ այն հայթայթում են, հանդիսանում է հանելուկային Հնդկաստանը:

Բուժիչ հատկությունները

Քարը ուժեղ կապ ունի գիշերային լուսատուի` Լուսնի հետ, որը կարող է ոչ միայն օգուտ բերել, այլ նաև ուժեղ վնասել մարդուն: Լուսնի էներգետիկան միշտ չէ, որ օգտակար է օրգանիզմին, իսկ հանքաքարն ընդունակ է պաշտպանել նման ազդեցությունից: Այն սահմանազատում է լուսնային բացասական և դրական հղումները և իր մեջ է ընդունում միայն դրականը:

Լուսնաքարը պաշտպանում է դեպրեսիաներից և վախերից: Դրա օգնությամբ կարելի է ազատվել պանիկայից և անտեղի ապրումներից: Հոգեկան հիվանդությունների ժամանակ այն կօգնի հասնել ներդաշնակության և լիակատար հանգստության: Մասնագետները խորհուրդ են տալիս կրել լուսնաքարը` քնի հետ կապված պրոբլեմների ժամանակ: Դնելով քարը բարձի տակ կարելի է ազատվել անքնությունից:

Լուսնաքարից պատրաստված զարդը բարերար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա. բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը: Այն օգնում է նաև ազատվել խրոնիկ ցավերից: Հղիները կարող են պահել այն իրենց մոտ ծննդաբերության ժամանակ, որեպեսզի այն անցնի հեշտ և առանց պրոբլեմների:

Մոգական հատկությունները

Այս անհավանական գեղեցկույթան քարը առաջին հերթին հանդիսանում է սիրո սիմվոլ: Այն կդառնա գործուն թալիսման կանանց համար: Կրելով այն ձախ կողմում` կարելի է հեշտությամբ ազատվել միայնությունից և հանդիպել անհրաժեշտ մարդու: Լուսնաքարը իր շուրջը ստեղծում է սիրո ուժեղ աուրա և օգնում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ գրավիչ տեսք ունենալ: Բացի այդ, քարը նպաստում է ետիտասարդության և գեղեցկության պահպանմանը: Իսկ եթե լուսնաքարը կրեք աջ ձեռքին, ապա այն կօգնի հանգստանալ և խորասուզվել ստեղծագործական մթնոլորտի մեջ: Դա գերազանց թալիսման է, ոչ սովորական մարդկանց համար, որոնց մասնագիտությունը կապված է ինչ-որ անսովոր բաներ ստեղծելու հետ: Այն շատ լավ ազդում է երևակայության վրա և բարձրացնում է կրեատիվությունը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here