Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

159
loading...

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան
Նախ շնորհավորում եմ Ձեզ՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. Դուք ժողովրդին արժանի վարչապետ եք: Ես Ձեզ դիմում եմ խնդրանքով, որպես զինվորի մայր: Դուք էլ որդի ունեք, ով շուտով կստանձնի հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:
Ես զինծառայող Սարգիս Հարությունի Հարոյանի մայրն եմ: Որդիս 2018 թվականի հունվարի 30-ին զորակոչվել է բանակ: Այժմ ծառայում է Եղնիկներում: Սակայն, որդուս մոտ առկա են մի շարք լուրջ հիվանդություններ, որոնք հաշվի չեն առնվել նրան բանակ զորակոչելուց առաջ: Նրա մոտ ախտորոշվել է վեին և ստորին վերջույթների անգիոտրոֆոներոզ ֆունկցիայի և արյան շրջանառության խանգարում, արտահայտված սինուսային տախիկարդիա (140 զարկ 1 րոպ հանգիստ վիճակում), որովայնի ցավեր, տարել է հաստ աղիի վիրահատություն, ունի ռևմատիզմ և այլն: Այդքան հիվանդություններով հանդերձ որդուս զորակոչել են այնպիսի տեղ ծառայլու, որը իր առողջության հետ անհամատեղելի է: Կլիմայական խոնավ պայմանները ավելի են սրում նրա առողջական վիճակը:

Հարգելի պարոն Փաշինյան, ես Ձեզ թախանձագին խնդրում եմ, օգնել և հանձնարարել օբյեկտիվ բուժզննում իրականացնել: Եթե անգամ հնարավոր չէ որդուս ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, գոնե նրան տեղափոխել այնպիսի վայր, որտեղ նրա առողջությանը վտանգ չի սպառնա: Այս պահին որդուս առողջությանը վտանգ է սպառնում:
Մենք բնակվում են Ռուսաստանի դաշնությունում, որդիս այնտեղ սովորում էր Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում:

Վերջում ուզում եմ շեշտել մի կարևոր հանգամանք, որ իմ որդին ինքն է ցանկացել գալ և ծառայել բանակում:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here