Առողջության հորոսկոպ. ինչպիսի հիվանդություններ կարող են Ձեզ սպառնալ՝ ըստ Կենդանակերպի նշանի

79
loading...

Գիտե՞ք արդյոք, որ հին ժամանակներում իսկական բժիշկ համարվում էին միայն այն մարդիկ, ովքեր տիրապետում էին աստղագուշակությանը: Այո, համաստեղությունների մասին գիտությունը և բժշկությունն ինչ-որ ժամանակ անբաժանելի էին: Աստղագուշակները մինչև հիմա պնդում են, որ աստղագուշակությունը կարող է օգնել առողջության հետ կապված հարցերում, հատկապես՝ եթե հարցը վերաբերում է հիվանդությունների նկատմամբ կանխահակվածությանը: Իմացեք այն մասին, թե ինչ հիվանդություններ կարող են սպառնալ Ձեզ` ըստ Կենդանակերպի նշանի: Դա կօգնի կանխարգելել շատ հիվանդություններ և պահպանել օրգանիզմը միանգամայն առողջ վիճակում:

Խոյերին սպառնում է ականջաբորբը, միգրենը, հայմորիտը և նևրալգիական հիվանդությունները: Տվյալ նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում պահպանել գլուխը և ոտքերը սառեցումից, ինչպես նաև՝ խուսափել սթրեսներից: Չարժե նաև չարաշահել ալկոհոլը:

Ցուլերը պինդ առողջություն ունեն, սակայն նրանց էլ կարող են ինչ-որ հիվանդություններ սպառնալ: Նրանք պետք է պաշտպանեն կոկորդը, ոտքերը, ձեռքերը և ողնաշարը: Այս համաստեղության ներկայացուցիներն առավել հաճախ տառապում են ճարպակալումից, դիաբետից և անգինայից:

Երկվորյակներին խորհուրդ է տրվում պաշտպանվել թոքերի և աղիների հիվանդություններից: Նրանք կարող են տառապել նաև միգրենից և ռևմատիզմից: Նրանց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ձեռքերի, ուսերի, նյարդային և արյունատար համակարգերի վրա:

Առողջության հորոսկոպը խորհուրդ է տալիս Երկվորյակներին ավելի շատ հանգստանալ, ավելի քիչ նյարդայնանալ և ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

Խեցգետինները կարող են հիվանդանալ մելամաղձության նկատմամբ իրենց հակվածության պատճառով: Նրանց դեպրեսիվ վիճակը հաճախ է հանգեցնում լուրջ հիվանդությունների: Խեցգետիններին արժե զգուշանալ աղեստամքսային տրակտի, միզապարկի, երիկամների հիվանդությունից: Հիվանդություններից խուսափելու համար այս նշանի ներկայացուցիչներին անհրաժեշտ է ավելի շատ հեղուկ խմել, ճիշտ սնվել և սթրեսների չենթարկվել:

Առյուծները կարող են տուժել ինֆեկցիոն հիվանդություններից և կոտրվածքներից: Տվյալ նշանի ներկայացուցիչների ամենատարածված հիվանդություններն են հանդիսանում հոդաբորբը, նյարդային խանգարումները և սակավարյունությունը: Աստղագուշակներն Առյուծներին խորհուրդ են տալիս խուսափել վնասվածքներից և ալկոհոլի չափազանց օգտագործումից: Նրանք պետք է խուսափեն նաև նյարդային գերլարումից և սթրեսներից:

Կույսերին անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց օրվա ռեժիմի և էմոցիոնալ վիճակի վրա: Նրանց թույլ տեղերն են հանդիսանում նյարդային համակարգը և աղեստամոքսային տրակտը: Կույսերին անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ անցկացնել մաքուր օդում, խուսափել սառչելուց և հետևել իրենց սննդակարգին:

Կշեռքները կարող են տառապել միգրենից, ինչպես նաև՝ երիկամների և լյարդի հիվանդություններից: Այս նշանի ներկայացուցիչները պետք է խուսափեն աղի կերակուրի և սպիրտային խմիչքների օգտագործումից: Դա կպաշտպանի այն հիվանդություններից, որոնց նկատմամբ նրանք կանխահակվածություն ունեն:

Կարիճներն առավել հաճախ տառապում են նյարդային խանգարումներից` միգրենից, արյունատար համակարգի աշխատանքի խանգարումից և սեռական օրգանների հիվանդությունից: Հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ավելի քիչ նյարդայնանալ և ավելի շատ հանգստանալ: Բացի այդ, տվյալ նշանի ներկայացուցիչներին արյունատար համակարգի հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է սննդակարգից բացառել կաթնամթերքը և տավարի միսը:

Աղեղնավորները հազվադեպ են հիվանդանում, բայց նրանց օրգանիզմում նույնպես կան թույլ տեղեր: Այս նշանի մարդիկ հակված են աղիքային հիվանդություններին: Նրանց մոտ կարող են առաջանալ նաև պրոբլեմներ զարկերակային ճնշման հետ կապված: Նրանց անհրաժեշտ է լավ քնել և պահպանել առողջ դիետա:

Այծեղջյուրները սովորաբար տառապում են ալերգիայից և ինֆեկցիոն հիվանդություններից: Առանձնահատուկ վտանգի են ենթակա երիկամները, ոսկորները և աղիները: Այս համաստեղության մարդկանց անհրաժեշտ է քիչ ուտել աղի կերակուր և խուսափել վնասվածքներից:

Ջրհոսներին պետք է ուշադրություն դարձնել արյունատար համակարգի վրա: Նրանց սպառնում է վարիկոզը և սրտի հետ կապված պրոբլեմները: Հիվանդություններից խուսափելու համար նրանք պետք է շատ ժամանակ անցկացնեն շարժման մեջ և մաքուր օդում:

Ձկները կարող են հաճախ հիվանդանալ՝ կապված արյունատար համակարգի խանգարման հետ: Այս համաստեղության մարդկանց ամենատարածված հիվանդություններն են երակների վարիկոզ լայնացումը, վերջույթների հիվանդությունները և մրսածությունը: Աստղագուշակները խորհուրդ են տալիս կոփվել և ազատվել բոլոր վնասական սովորություններից:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here