Կապույտ գինի իսպանացի գինեգործներից

58
loading...

Բոլորը գիտեն, որ կարմիր գինի կարմիր մսի համար է, սպիտակ գինին՝ սպիտակ մսի: Բայց  ին՞չ  կարելի  է  ասել  կապույտ  գինու  մասին: Մինչև վերջերս աշխարհը չէր կասկածում կապույտ գինու գոյության մասին, բայց հիմա այն մեծ հանրաճանաչություն է ձեռք բերում իսպանացի գինեգործների շնորհիվ:

Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ,  բայց  այս  գինին այսօր շատ հանրահայտ  է  իսպանացի  գինեգործների  շնորհիվ: Գինեգործները համագործակցել  են  Բասկերի  Երկրի  համալսարանի  և  Azti Tecnecalia  հետազոտական  խմբի  հետ: Գինին  պատրաստված է  ամբողջ  Իսպանիայի խաղողի   այգիների  կարմիր  և  սպիտակ  խաղողից:  Կապույտ երանգը  ստացվում  է  անտոցիանինի (խաղողի կաշվի պիգմենտ) և  ինդիգո գույնի   կերակրի  ներկի  կոմբինացիայից: Գինեգործները այս գույնն են ընտրել, քանի որ  այն  խորհրդանշում  է  ‹‹շարժում,  ինովացիա  և  անվերջություն››: Գինին  շուտով   հասանելի  կլինի  Եվրոպայի  բոլոր երկրներում և կարժենա մոտ 8 եվրո:

 

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here