Ներկայացնում ենք բիսկվիտի պատրաստման հատուկ եղանակ, որի շնորհիվ այն կստացվի բարձր, փափուկ և բաց գույնի

170
loading...

Բաղադրամասեր

4 հատ ձու, 1,5 բաժակ շաքարավազ , 1,5 բաժակ ալյուր, 1 բաժակ մածուն, մի պտղունց փխրեցուցիչ, 1 թ գդ սոդա, ձիթայուղ, վանիլին

Պատրաստման եղանակը Սկզբում առանձնացնում ենք ձվի դեղնուցները սպիտակուցներից և միքսերով լավ տրորում շաքարավազի հետ, մինչև լավ սպիտակի, ավելացնում ենք մածունը։ Քիչ — քիչ ավելացնում ենք ալյուրը, սոդան, ձեթը կամ կարագը (կարագով ավելի լավ և համեղ է ստացվում): Ուրիշ ամանի մեջ լավ հարում ձվի սպիտակուցները, մինչև պինդ փրփուր դառնա: Ավելացնում ենք մնացած խմորին, լավ խառնում ` մինչև դառնա միատարր զանգված։ Մինչ այդ ջեռոցը տաքացնում ենք 175-180, ստացված զանգվածը լցնում ենք լավ ձեթոտած ամանի մեջ և թխում։ Մինչև թխածքի տեսք չունենա, ջեռոցի բերանը չբացել:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here