Նիկոլի հարգելի երկրպագուներ, եթե ինչ-որ մեկն ինչ-որ հարցում համաձայն չէ վարչապետի արարքի հետ, պետք չէ նրան ազգի դավաճան անվանել

86
loading...

Ընդամենը 2 օր է՝ Հայաստանում փոխվել է կառավարության ղեկավար, լայնորեն քննարկվում են Նիկոլ Փաշինյանի արարքների դրականն ու բացասականը: Բնականաբար, ինչպես բոլոր նմանատիպ գլոբալ փոփոխություններից հետո, հանրությունը բաժանվել է սևերի և սպիտակների:

Մարդկանց մի խումբ որոշել է՝ պետք է անխնա քննադատել Փաշինյանի բոլոր քայլերը, նրան անվանել անփորձ և չտրամաբանված քայլեր անող… Սրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք կա՛մ համակրում են նախկին իշխանությանը, կա՛մ անուղղելի վատատես են: Այս խմբի մարդիկ որևէ օգուտ չեն կարող բերել երկրին:

Մարդկանց մյուս խմբի մարդկանց աչքերին կարծես վարդագույն ակնոց լինի: Նրանց համար այն ամենը, ինչ կապված է Նիկոլ Փաշինյանի հետ, լավ է և կատարյալ: Անգամ եթե վարչապետը թույլ տա ամենաաններելի սխալը, միևնույն է, այս խմբի մարդկանց համար նա ճիշտ է: Սա շատ ավելի վտանգավոր է: Այս տիպի մարդիկ կարծես զոմբիացած լինեն, և հենց նրանք են ավելի մեծ վնաս տալիս Փաշինյանին ու նրա կառավարությանը, քան նրան քննադատողները:

Հաշվի առնենք, որ չկա անսխալական մարդ, հետևաբար սխալներ կարող է թույլ տալ նաև այս պահին ժողովրդի համակրանքը վայելող գործիչը: Մեր՝ գիտակից մարդկանց խնդիրն է ոչ թե երկրպագել կամ քարկոծել նրան, այլ փորձել օգնել մեր հնարավորությունների սահմաններում, մեր մասնագիտական կարողություններով, սխալն անվանել սխալ, ճիշտը՝ ճիշտ:

Նիկոլի հարգելի երկրպագուներ, եթե ինչ-որ մեկն ինչ-որ հարցում համաձայն չէ վարչապետի արարքի հետ, պետք չէ նրան ազգի դավաճան անվանել և սկսել քարկոծել: Հավատացեք, որ այդ կերպ դուք Նիկոլ Փաշինյանին ավելի շատ վնասում եք, քան պաշտպանում: Թողեք, որ այդ մարդը աշխատի և ոգևորության ու քննադատության պայմաններում ստեղծի իր բնականոն հունը, իսկ հայտնի փաստ է՝ այն գործիչները, որոնք միայն լավն են լսում, բայց ոչ ճշմարտությունը, շատ արագ կտրվում են իրականությունից: Այդպիսի փորձ մենք ունենք:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here