Վարչապետը սուպերմենը չէ

73
loading...

Եթե թույլ կտաք, ես մի փոքր համարձակություն կվերցնեմ իմ վրա մի քանի լայֆհաքեր առաջարկել՝ ինչպես շարունակել սիրել երկրի ղեկավարին՝ խուսափելով անձի պաշտամունքից:

Պետք ա հիշել, որ վարչապետը սուպերմենը չէ: Բայց պետք ա վստահ լինել, որ ինքը տիրապետում ա իրավիճակին: Մի տեսակ տարօրինակ կլինի, չէ՞, եթե 20 տարի հետևողականորեն էս օրվան եկող, համաժողովրդական սիրո ու վստահության հասած, ըստ էության, բոլորին մածունի սևությունն ապացուցած մարդը չհասկանա, թե ինչ պետք ա անի հաջորդ քայլով: Բայց չենք մոռանում, որ սուպերմեն չէ:

Ըստ այդմ՝ չենք մոռանում, որ եթե սուպերմեն չէ, միանգամից ամբողջ աշխարհը չի փրկի: Լինելու են աստիճանական քայլեր, երբեմն շատ ցավոտ քայլեր, արդյունքն էլ աստիճանաբար ա գալու: Անվերապահ վստահությունը հենց դրանում ա, որ եթե քայլը դեռ չի արվել, ուրեմն՝ էս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա, ոչ թե վարչապետը կամ թիմը չեն նկատել, ու պետք ա անընդհատ կոխել դա իրենց աչքը: Ու հա, ինքը չի կարող պատասխանել բոլոր հարցերին հատ-հատ, մանավանդ սրան՝ բա հետո ի՞նչ ա լինելու:

Պետք ա հիշել, որ նա իր կարգավիճակի սահմաններում շատ լավ գիտի, օրինակ, թե ինչ պետք ա խոսի Պուտինի հետ ու ոնց խոսի: Ավելին ակնկալելու, ակնկալիքը չստանալուց հիասթափվելու, հիասթափվելուց հիստերիկա բարձրացնելու կարիք չկա, առավել ևս՝ խորհուրդներով խեղդելու: Համեստ լինենք:

Պետք ա հիշել, որ ուժգին սերն արագ տրանսֆորմացվելու հատկություն ունի: Եթե ինքը տրանսֆորմացվեց պաշտամունքի, վտանգելու ա իշխանական ուղղաձիգի ադեկվատ աշխատանքը: Էդ պատճառով առաջարկում եմ էդ ուժգին սերը գիտակցված տրանսֆորմացնել հարգանքի: Նիկոլը էլի մերն ա, մեր Նիկոլն ա, բայց եթե մենք ակնկալում ենք նրանից մեծ ղեկավարին հատուկ գործողություններ, ապա պետք ա մեր ներսում սկսենք իրեն էդպես վերաբերվել:

Պետք ա հիշել, որ սահմանադրական կոլապսի պայմաններում տասնապատիկ դժվար ա լինելու իրականացնելը էն, ինչ ինքը խոստացել ա, ինչ մենք երազում ենք: Եկեք յուրաքանչյուրս մեզ պահենք նենց, ոնց կուզեինք, որ պահեր մեր ղեկավարը: Եկեք միշտ հիշենք, որ մենք մեր ցանկացած (ոչ ինտիմ) գործողություն կատարում ենք լայվ հեռարձակմամբ:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here