Սոչիում Փաշինյանը պետք է Պուտինին նոր բան առաջարկի, եթե իսկապես հետաքրքրված է ՌԴ–ի հետ հարաբերությունների զարգացմամբ

133
loading...

Սոչիում մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գագաթնաժողովին իր մասնակցությունը Հայաստանի վարչապետը հաստատել էր օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը rusarminfo.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Սոչիում նախատեսված գագաթնաժողովը Հայաստանի նորընտիր վարչապետի համար հարմար առիթ կլինի, քանի որ այժմ նրա համար կարևոր է ցույց տալ, որ իշխանությանն իր կուսակցության գալը վտանգ չի ներկայացնում հայ-ռուսական հարաբերությունների համար:

Միևնույն ժամանակ, ռուս փորձագետի կարծիքով, ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները, դիվանագիտական էթիկայի համաձայն, հանդես կգան կանխատեսելի հայտարարություններով՝ երկկողմ հարաբերությունների պահպանման և ամրապնդման հարցում կողմերի շահագրգռվածության մասին:

«Այլ բան է, որ Փաշինյանից պետք է սպասել որոշակի պայմանների առաջքաշում: Ինչ պայմաններ նա կներկայացնի ԵԱՏՄ-ին՝ կտեսնենք: Նա չի կարող իր հատուկ դիրքորոշումը ցույց չտալ»,- ասել է Լեպյոխինը:

Ռուս փորձագետը նաև նշել է, որ եթե Հայաստանի նոր վարչապետն իսկապես հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ապա նա պետք է հանդես գա նորարարական առաջարկներով։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here