Գիտնականներ. Շիկահերներն ավելի խելացի են, քան մյուս գույնի մազերով կանայք

49
loading...

Շիկահերները, ինչպես ցույց են տվել փորձի արդյունքները, ոչ միայն հիմար չեն, քան այլ գույնի մազեր ունեցող կանայք, այլեւ հաճախ ավելի խելացի են իգական սեռի մյուս  ներկայացուցիչներից: Տարբերությունը, սակայն, այնքան էլ նշանակալի չէ, գրում է  Planet-Today-ը:

«Շիկահերների մասին կարծրատիպերը, ինչը մենք ստիպված ենք մեծ ափսոսանքով ընդունել, դեռեւս բավական արմատավորված են ժամանակակից մարդկանց գիտակցության մեջ: Եվ դա շատ ավելի վտանգավոր երեւույթ է, քան առաջին հայացքից կարելի է պատկերացնել: Շիկահերները, մասնավորապես, աշխատանք գտնելու, կարիերայի առաջխաղացման եւ այլ հարցերում դժվարությունների են հանդիպում», — ասում է գիտական ​​աշխատանքի առաջատար հեղինակ, դոկտոր Ջեյ Զագորսկին:

Գիտնականները փորձի ժամանակ համեմատել են  տարբեր մազերի գույն ունեցող կանանց ինտելեկտուալ գործակիցները: Պարզվել է, որ շիկահերենրի միջին IQ-ն 103.2 միավոր է: Շագանակագույն վարսերի տեր կանանց IQ- ն 102.7 միավոր է: Շիկակարմիր եւ սեւ գույնի մազերով կանանց IQ-ն համապատասխանաբար 101.2 եւ 100.5 միավոր է:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here