Հանրությանը ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին. Վ. Օսիպյան

92
loading...

Այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին. այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՝ անդրադառնալով իր նշանակմանը և դրա շուրջ հնչող քննադատություններին:

Նա նշեց, որ վարչապետն իր առաջ պահանջ է դրել՝ լինել ժողովրդավար, ժողովրդի կողքին կանգնած:

Հարցին, թե եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է գնալ այդ ճանապարհով, Օսիպյանը պատասխանեց, որ բոլորն են հավասար օրենքի առաջ։

«Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ,-ասաց նա։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here