Ի՞նչ են հորոսկոպի ձեր նշանին նվիրել աստվածները՝ ըստ հին հունական լեգենդի

69
loading...

Հին հույներն ունեն մի լեգենդ, որը հորոսկոպի յուրաքանչյուր նշանի մասին պատմություն է պատմում, համաձայն որի՝ աստվածներն ու աստվածուհիներն ամեն մարդու մի նվեր են շնորհել, որը կօգնի նրանց կյանքում։

Խոյ – հավատ

Խոյը ղեկավարվում է էնտուզիազմով ու երբեմն՝ նույնիսկ կույր հավատով։ Նրա ներքին ձայնը շարունակում է ասել նրան, որ ամեն ինչ լավ կլինի։ Դա լավատեսություն չէ, դա հավատ է։

Ցուլ – իշխանություն

Կարևոր չէ՝ ինչ իրավիճակ է, կամ ով է նրանց հակառակորդը, եթե նրանք իսկապես ուզում են ինչ-որ բանի հասնել, կգտնեն դրա միջոցը։ Նրանք ունեն աներևակայելի ուժ։

Երկվորյակ – շփվողականություն

Երկվորյակներն ունեն հիանալի ունակություն՝ դառնալու հասարակական խմբերի անդամ ու մարդկանց հետ կիսվելու արժեքավոր ինֆորմացիայով։

Խեցգետին – նվիրվածություն

Նրանք չափազանց նվիրված են իրենց ընկերներին, ընտանիքին ու ամեն ինչին, ինչի հետ առնչվում են։ Միշտ փորձում են օգնել մարդկանց։

Առյուծ – հպարտություն

Առյուծների մեջ լավ է զարգացած այն գիտակցությունը, որ իրենք արժանի են ու իմաստուն։ Նրանք հպարտության սիմվոլն են։

Կույս – հարմարվողականություն

Ինչ իրավիճակ էլ լինի նրանց կյանքում, Կույսերը կարողանում են այնպես ադապտացվել, որ իրենց հիանալի են զգում։ Իհարկե, դա հեշտ չի ստացվում, բայց նրանց հաջողվում է անել դա։

Կշեռք – արդարություն

Նրանք հիանալի դատավորներ են։ Դատում են թե՛ իրենց, թե՛ շրջապատի մարդկանց։ Կարողանում են տարբերել ճիշտը սխալից ու չափից շատ են գնահատում արդարությունը։

Կարիճ – կիրք

Կարիճներն իրենց կրքի շնորհիվ կարողանում են գրավել մարդկանց։ Սա նրանց օգնում է հարաբերություններում։

Աղեղնավոր – հաջողություն

Հնարավոր է, որ Աղեղնավորները դժվարություններ ունենան, բայց ամեն դեպքում, ամենօրյա կյանքում նրանց ուղեկցում է հաջողությունը։

Այծեղջյուր – առատություն

Այծեղջյուրները միշտ տեսնում են իրենց աշխատանքի արդյունքները։

Ջրհոս – ունիկալություն

Ջրհոսները միշտ տարբերվում են մարդկանցից։ Տարբերվող են ու շատ կրեատիվ։

Ձկներ – երևակայություն

Ձկներն ունեն իլյուզիաներ ստեղծելու զարմանալի ունակություն։

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here