ԹԵՍՏ. ո՞ր ճանապարհով կգնայիք դուք

52
loading...

Մեր ամեն ընտրություն իր ազդեցությունն է ունենում մեր ապագայի վրա։ Իրականում մենք ենք ստեղծում մեր իրականությունն այն բազում որոշումներով, որ կայացնում ենք։ Ահա ինչու է պետք լավ մտածել կարևոր որոշումներ կայացնելիս։

Հետաքրքիրն այն է, թե ինչպես է մեր կատարած ընտրությունը որոշում մեր անհատական որակներից մի քանիսը։ Օրինակ՝ ճանապարհը, որ կընտրեք, կարող է ձեր մասին մի քանի հետաքրքիր բան պատմել։

Նայեք նկարին ու պատկերացրեք, որ պետք է գնաք այս ճանապարհներից որևէ մեկով։ Ո՞րը կընտրեիք։

1

Դուք շատ համբերատար մարդ եք։ Կյանքում ձեր աշխատասիրությունը տալիս է իր արդյունքները, նույնիսկ երբ դուք չեք սպասում դրան։ Որոշ մարդիկ կարող են մտածել, թե դուք անվճռական մարդ եք կամ դանդաղ եք որոշումներ ընդունում, բայց դուք գիտեք, որ դա պարզապես ձեր համբերատարության արտացոլումն է։ Դուք միշտ լսում եք ձեր ներքին ձայնին ու ձեր թերությունների պատասխանատվությունը վերցնում ձեզ վրա։

2

Դուք անցել եք կյանքի այն պահի միջով, երբ անհանգստությունն ու դրաման ձեր ամեն օրվա անբաժան մասն էին։ Որոշ մարդիկ կարող են մտածել, թե դուք երբեմն ձանձրալի եք, բայց դուք սովորել եք պարզապես հաճույք ստանալ հասարակ բաներից։

3

Դուք չունեք խնդիր որոշումներ ընդունելու հետ։ Վայելում եք արկածները։ Երբեմն այդ արկածները ձեզ որոշ դժվարությունների մեջ են գցում, բայց կյանքի ամեն դաս ձեզ դարձրել է այնպիսին, ինչպիսին այսօր կաք։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here