Հները հին ռելսերով են շարժվում, իսկ մեզ փոփոխություն է պետք. Արամ Սարգսյանը բոլոր նշանակումներին կողմ է

104
loading...

Պաշտպանության նախարարը պետք է միայն բանիմաց մարդ լինի, եւ Դավիթ Տոնոյանի նշանակումը միանշանակ ողջունելի է, որովհետեւ նա փորձառու է, նաեւ բոլոր առումներով ընդունելի մարդ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, Դավիթ Տոնոյանը հրաշալի գիտի թե՛ բանակը, թե՛ բանակի առաջ դրված խնդիրները, թե ընկալելեի է աշխարհաքաղաքական ընկալման առումով, քանի որ ռուսական ակադեմիա է ավարտել եւ երկար տարիներ աշխատել է ՆԱՏՕ-ում:

Կարեւորությամբ երկրորդը, ըստ Արամ Սարգսյանի, ԱԱԾ տնօրենի նշանակումն էր, եւ այստեղ եւս փորձառու մարդ է նշանակվել, Արթուր Վանցյանը 20 տարի համակարգում է. «Անձամբ չեմ ճանաչում, բայց աշխատանքային փորձը, գնդապետի կոչումը բավարարում է ԱԱԾ տնօրենի պաշտոնին»:

Ինչ վերաբերոււմ է ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանին նշանակելուն, Արամ Սարգսյանը նկատեց, որ «Օսիպյանից ավելի շատ ներքին կյանքում «շան միս կերած» մարդ չգիտի. «Այն կարծիքին եմ, որ այդ փորձառություն ու անցած ճանապարհը դրական են: Հասկանում եմ իմ հետ հանրահավաքների մասնակցած այն մարդկանց մոտեցումները, որոնք բարիկադների այն կողմում են եղել, բայց պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը, 1700 տարվա քրիստոնյա լինելով, ուզում է ոստիկանին եւ քահանային նույնականացնի: Ես չգիտեմ որեւէ այլ ոստիկան, որը երկար տարիներ աշխատած լինի ոստիկանությունում, ունենա գնդապետի կոչում ու ամեն առավոտ վեր կացած ու օրհնած լինի ժողովրդին, բարեմաղթանքներ արած լինի»,-ասաց Արամ Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ «Ելք»-ի պատգամավորը բոլոր նշանակումներն էլ դրական է համարում. «Շատ երիտասարդ, եռանդով լի թիմ է: Միանշանակ, նախկինից շատ ավելի լավ է լինելու: Նայում ես էդ մարդկանց կրթական ցենզը, սովորելու մղումը, միանշանակ հույս է ներշնչում, որ գործունեությանը շատ արագ կտիրապետեն եւ ամեն ինչ լավ կլինի»:

Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց երիտասարդներին տեղ տալ, երբ «Ելք»-ում կան ավելի փորձառու մարդիկ, Արամ Սարգսյանն արձագանքեց. «Ելք»-ի շրջանակում փորձառուներն ի՞նչն են շատ ավելի լավ արել, որքանո՞վ է մեր ժողովուրդը գոհ այդ փորձառուների աշխատանքից: Փորձառության եւ արագ գործին տիրապետելու առումով նշանակումները շատ ճիշտ էին՝ ՊՆ, ԱԱԾ, ԱԳՆ: Սա այն դեպքն է, որ նշանակումները մեկին մեկ համընկնում են այդ նշանակումներն ու իմ անձնական ցանկությունը: Այն ոլորտները, որոնք հենց վաղվանից պետք է աշխատեն, այդ մարդիկ փորձառու են:

Իսկ այն նախարարությունները, որտեղ գործընթացը թույլ է տալիս 1-2 ամիս ոլորտն ուսումնասիրել, շատ ճիշտ է նոր մարդիկ դնելը, որովհետեւ այն հները, որ կան, հնի դիմամիկայով, հին ռելսերով շարժվում են: Իսկ մեզ փոփոխություն է պետք: Օրինակ եթե ես «Իմ քայլը» շարժման հետ լինեի, այդ հեղափոխությունը չէր լինի, որովհետեւ իմ փորձը կխանգարեր այդ հեղափոխությունը անելուն: Էնպես որ, տղերքի բախտը բերել է, որ ես իրենց հետ չեմ եղել»,-ընդգծեց րամ Սարգսյանը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here