Ելակով ռուլետ, որն արժե վայելել մեկ բաժակ սուրճի կամ թեյի հետ

84
loading...

Բաղադրիչներ

  • ալյուր — 125 գ
  • ձու — 4 հատ
  • շաքարավազ — 125 գ
  • շաքարի փոշի — 50 գ
  • ելակ — 150 գ
  • վանիլին — 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Ձվերը շատ լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում շաքարավազը, վանիլինն ու ալյուրը: Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

Պատրաստի խմորը յուղաթղթով հանդերձ փաթաթում ենք՝ ծայրը դեպի ներքև: Վրան փաթաթում ենք սրբիչ և թողնում՝ հովանա: Որոշ ժամանակ անց հանում ենք սրբիչն ու յուղաթուղթը:
Ելակը բլենդերով հարում ենք (ցանկության դեպքում կարող ենք մի փոքր ինվերտային օշարակ պատրաստել և խառնել ելակին:
Ելակը լցնում ենք բիսկվիթի մեջ և կրկին զգուշությամբ փաթաթում: Վրան շաքարի փոշի ենք ցանում, զարդարում ելակով և մատուցում: Ելակով ռուլետ, որը արժե վայելել մեկ բաժակ սուրճով։
loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here