Ինչո՞ւ են տղամարդիկ դառնում ենթարկվող

85
loading...

Monash University-ի աշխատակիցները հետազոտություն են իրականացրել և պարզել, որ որոշ տղամարդկանց սովորությունը՝ ամեն ինչում համաձայնվել կանանց հետ՝ բնատուր չէ:

Նրանք խնդրել են 39 մարդու հաստատել կամ հերքել 192 փաստ՝ կենսաբանությունից, պատմությունից, բժշկությունից և ֆիզիկայից, որոնց մի մասը եղել է ճիշտ, իսկ մի մասը`սխալ:

Ուղեղի սկաների միջոցով նրանք տեսել են, որ համաձայնվելով իրենց համար անընդունելի տեսանկյունի հետ, ներքուստ մարդիկ շարունակում էին ընդդիմանալ: Սկանի վրա նրանց ուղեղն ուղղակի ալեկոծվում էր այն մասերում, որոնք պատասխանում են անհանգստության համար: Համաձայնվելով, նրանք պարզապես փորձում էին խուսափել սթրեսից, հաղորդում է Frontiers in Neuroscience պարբերականը:

Այսպիսով, «Այո, սիրելիս» բառակապակցությունը կարող է լրջորեն վնասել ենթարկվողներին, հանգեցնել դեպրեսիաների, անհանգստությունների: Բացի այդ, փափուկ բնավորությունն այդ մարդկանց դարձնում է ավելի խոցելի շրջապատի ճնշման հանդեպ: Այդ պատճառով՝ գիտնականները խորհուրդ են տալիս սովորել վիճաբանել այնպես, որպեսզի խուսափել սթրեսից, որը նրանք ենթագիտակցաբար ամեն կերպ փորձում էին շրջանցել:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here