Բնական բուժում՝ ստոմատիտի դեմ

89
loading...

Ստոմատիտը բերանի խոռոչի տհաճ գոյացություն է, որը սաստիկ ցավ է պատճառում և երբեմն էլ խանգարում ծամելուն:  Ստոմատիտն անվնաս վիրուսային ինֆեկցիա է, որը տևում է մի քանի օրից՝  մինչև մի շաբաթ, երբեմն նույնիսկ՝ ավելի երկար, եթե չբուժվի:

1. Աղ և ջուր: Մի պտղունց աղը խառնեք ջրով, ապա ստացված լուծույթով ողողեք բերանը: Լուծույթը, որքան հնարավոր է՝ երկար պահել ստոմատիտի վրա: Օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեք գործողությունը:

2. Սև թեյ: Թեյի փաթեթը դրեք ստոմատիտի վրա և պահեք մի քանի րոպե, կրկնեք գործողությունն օրական մի քանի անգամ:

3. Բամբակի կտորը թրջեք ալոէի հյութի մեջ և որքան հնարավոր է՝ երկար այդպես պահեք: Օրական մի քանի անգամ կրկնեք այս գործողությունը:

4. Պրոպոլիս: Պրոպոլիսի մի քանի կաթիլ կաթեցրեք ստոմատիտի վրա: Պրոպոլիսն օգտագործելուց հետո կես ժամ ոչինչ մի կերեք և մի խմեք:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here