Անմոռուկի բուժիչ ուժը

38
loading...

Անմոռուկի նուրբ, համեստ ծաղիկները նվիրում են սիրելիներին ու մտերիմներին, որոնք ինչ-որ պատճառով հեռանում են՝ հայտնվելով «գետի մյուս ափին»:

  • Մեր ազգն ընդունեց ու գուրգուրեց այս փոքրիկ հրաշքը՝ որպես նախնյաց սուրբ հոգիների անմահության խորհրդանիշ:
  • Քչերին է հայտնի, որ անմոռուկը նաև դեղաբույս է, որն ունի հակաբորբոքային, խորխաբեր, հականեխիչ, հակատոքսիկ, արյունարգել, հակաուռուցքային ազդեցություն, նվազեցնում է քրտնարտադրությունը:

Թուրմը կիրառվում է անուժականությամբ, քաշի անկումով ու բարձր քրտնարտադրությամբ ուղղորդվող թոքերի տուբերկուլյոզի, քրոնիկ բրոնխիտի, մրսածության, հազի, արյունոտ խորխի դեպքում:

  • Բուժական նպատակներով հավաքեք անմոռուկ դաշտայինի վերգետնյա մասը՝ ծաղկման շրջանում, ու չորացրեք բաց ծածկի տակ:
  • Մանրացրեք, 1 թեյի գդալ հումքը լցրեք 200 մլ ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 60- ական մլ՝ օրը 3 անգամ, 4-ական ժամ ընդմիջումներով:
  • Անմոռուկ դաշտայինը միամյա կամ երկամյա խոտաբույս է, բարձրությունը 15-20 սմ է, ցողունն ուղղահայաց ճյուղավորվող է, ոչ հարթ: Տերևները հերթադիր են, երկարավուն նշտարաձև: Ծաղիկները մանր են, ծաղկաթերթերը վառ երկնագույն են, հակառակ կողմից՝ բաց մանուշակագույն: Ծաղկաբույլը խոպոպիկ է:

Ծաղկում է ապրիլ-հոկտեմբերին: Ցողունը, տերևներն ու ծաղկաբողբոջները խավապատ են:

  • Բնության մեջ գոյություն ունեն 50 տեսակի անմոռուկներ, բոլորն էլ մեղրատու բույսեր են, պարունակում են տանիններ, քիմիական բաղադրությունը գործնականում ուսումնասիրված չէ:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here