Մենք կիրականացնենք մեծ ներգաղթ եւ հայրենադարձություն. Սփյուռքի նախարար

127
loading...

Մենք կիրականացնենք մեծ ներգաղթ եւ հայրենադարձություն, սակայն դա ժամանակ ու եռանդուն ամենօրյա ռեժիմով աշխատանք է պահանջում: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց առաջին անգամ Սփյուռքի նախարարի կարգավիճակում աշխատանքի ժամանակ Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով, արդեն հիմա շրջանառվում է, որ շատերը վերադարձել են հայրենիք. «Հեղափոխության հաղթանակը իր հետ բերել է հույս, ինչը երկար ժամանակ բացակայում էր մարդկանց մոտ: Դրա շնորհիվ է, որ վերադառնում են: Հիմա եկել է պահը կոնկրետ քայլերով դա ամրապնդել: Մենք կկարողանանք մեր հայրենակիցներին առաջարկել վերադառնալ, երբ կստեղծենք այդ մթնոլորտը»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

ՆԱնդրադառնալով անելիքներին, կառավարության ամենաերիտասարդ նախարարը (27 տարեկան է-խմբ) նշեց, որ գուցե որոշակի փոփոխություններ կլինեն առկա ծրագրերում, կլինեն նոր ծրագրեր: Նախարարը նկատեց, որ 20-օրյա ժամկետում պետք է կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը, հետեւաբար, հիմա պետք է լծվեն այդ ծրագրում իրենց ոլորտին վերաբերող հատվածի մշակման աշխատանքներին:

Հարցին, թե հանդիպե՞լ է նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, Մխիթար Հայրապետյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 15-ին, երբ Հայաստանում կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախարարի խոսքով, սփյուռքի հայ համայքնների հետ հարաբերվելու որակը, հարաբերությունները պետք է փոխվեն, քանի որ նրանք չեն արժանացել այն ուշադրությանը, որին պետք է արժանանային:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here